«Սիսական ՀԷԿ-1» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Սիսական ՀԷԿ-1» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտականխումբն այցելեց «Սիսական ՀԷԿ-1» փոքր ՀԷԿ: «Սիսական ՀԷԿ-1» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Սառնակունք համայնքի վարչական տարածքում:ՓՀԷԿ-ը կառուցված է Դալի (Ծղուկ) գետի վրա, որի երկարությունը 20 կմ է: «Սիսական ՀԷԿ-1» ՓՀԷԿ-ը շահագործում է «Լորագետ ՀԷԿ» ՍՊԸ-ն: ՓՀԷԿ-ի տնօրինությունը թույլ չտվեց փորձագիտական խմբին մուտք գործել ՓՀԷԿ-ի տարածք, այդ պատճառով դիտարկումներն արվել են հեռվից:

Ներկայացնում ենք փորձագիտական խմբի դիտարկումների արդյունքները, ինչպես նաև ՓՀԷԿ-ի վերաբերյալ առկա պաշտոնական տվյալները:

• ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի 84 մ է, հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի և նախագծի՝ 75 մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ ՀԾԿՀ-ի և նախագծի՝1.5 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ ՀԾԿՀ-ի և նախագծի, 853կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայիփաստացի օգտակար առաքումը 2.31 մլն.կՎտ.ժամ է: Հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 3.163 մլն. Կվտ.ժ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 07.04.2010-07.04.2025թթ. է, ջրօգտագործման թույլտվության ժամկետը (ՋԹ)` 16.12.2014-16.12.2024թթ.:

• Ըստ ՋԹ-ի` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են՝ x=45051'11.6'', y=39041'20.6''', վերին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի՝ H=2174.0 մ է, ըստ ՀԾԿՀ-ի` 2140մ է: Ջրահեռացմանկոորդինատներն են` x=45050'42.0'', y=39040'09.1'', ներքին բիեֆի նիշը` ըստ ՋԹ-ի՝ H=2084.0մ է, ըստ ՀԾԿՀ-ի` 2045մ է:

• Նախագծով նախատեսված է բետոնե ջրթափ պատվարով ջրընդունիչ:

• Ձկնանցարանը ֆունկցիոնալ նշանակություն չուներ:

• Նախագծով և ՋԹ-ով նախատեսված է ձկնապաշտպան կառույց:

• Դալի գետում ՀՀ կարմիր գրքում գրանցված ձկնատեսակներ չեն դիտարկվել:

• Ըստ ՀԾԿՀ-ի և նախագծի տվյալների ՓՀԷԿ-ի խողովակաշարի երկարությունը, 2196մ է, իսկ տրամագիծը 1մ է:

• Դալի գետի վրա կառուցված «Սիսական», «Սիսական ՀԷԿ-1», «Դալի» ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (12511մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 62.55 %-ը: «Սիսական», «Սիսական ՀԷԿ -1» և «Դալի» ՓՀԷԿ-երը կասկադային են:

• «Սիսական ՀԷԿ-1» ՓՀԷԿ-ը, ըստ ՋԹ-ի, տարվա բոլոր ամիսների ընթացքում կարող է իրականացնել ջրառ` գետում ապահովելով 0.04մ3/վ բնապահպանական թողք:

• «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` ՓՀԷԿ-ը 2016թ-ին աշխատել է 11 ամիս` բացառությամբ օգոստոսի և արտադրել 2,306,158 կՎտ/ժ էլեկտրաէներգիա:

• Ըստ նախագծի` ՓՀԷԿ-ում նախատեսված է 3 հիդրոագրեգատ:

• Նախագծով նախատեսված է կանաչապատում:

• Նախագծով նախատեսված է ռեկուտիվացիա, շինարարական աղբի, կենցաղային թափոնների եւ կենցաղային կեղտաջրերի հեռացման վայրերով ապահովում:

• Առկա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն:

Առաջարկություններ

- Վերակառուցել գետի վրա կառուցված ջրընդունիչը` կառուցելով նորմատիվներին համապատասխան ձկնանցարան, որը կունենա ֆունկցիոնալ նշանակություն ևանկախ ՓՀԷԿ-ի ջրառից և ջրօգտագործման ռեժիմից կապահովի նորմալ աշխատանք և բավարար պայմաններ` բնապահպանական եքի առաջնահերթ անցկացման և ձկների հուսալի տեղաշարժի համար:

- Քանի որ «Սիսական-1» ՓՀԷԿ-ը չի ապահովում նախագծային հզորությունը, առաջարկվում է վերանայել ՓՀԷԿ-ի ջրատնտեսական հաշվարկները: Շրջակա տարածքների բնական միջավայրի և գետային էկոհամակարգի կենսաբազմազանության պահպանման նպատակով առաջարկվում է ավելացնել բնապահպանական ելքի սահմանված`40լ/վրկ չափաքանակը, քանի որ որ նույն գետի վրա կառուցված «Դալի» ՓՀԷԿ-ի օգտագործվող գետահատվածի համար, որն ունի նույն ջրային ռեժիմը, բնապահպանական ելքը սահմանված է 80 լ/վրկ (նույն գետահատվածում կառուցված «Սիսական» ՓՀԷԿ-ի բնապահպանական թողքը սահմանված է 20լ/վրկ):: Պետք է փաստել, որ դիտարկման պահին գետի հունը ցամաքած էր, կամ շատ քիչ ջուր էր հոսում:

- Ջրընդունիչ հանգույցում տեղադրել ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան մարմնի կողմից կնքված ավտոմատ կառավարման և ջրաչափիչ սարքավորումներ, որոնց միջոցով կապահովվի տվյալների առցանց հաղորդումը, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրաքանակի և բնապահպանական ելքի կարգավորումը և վերահսկումը:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

14:31 Մարտ 29, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news