Հայտնի է «Մասրիկ-1» արևային էլեկտրակայանի մրցույթում ամենացածր էլեկտրաէներգիայի սակագին առաջարկած ընկերության անունը

Հայտնի է «Մասրիկ-1» արևային էլեկտրակայանի մրցույթում ամենացածր էլեկտրաէներգիայի սակագին առաջարկած ընկերության անունը

ԷկոԼուր

Նիդերլանդներից «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» (Fotowatio Renewable Ventures B.V) և Իսպանիայից «ԷֆԷսԷլ Սոլար Էս.Էլ.» (FSL Solar S.L.) համաշխարհային առաջատար ընկերություններից կազմված կոնսորցիումը էլեկտրաէներգիայի ամենացածր ակագինն է առաջարկել «Մասրիկ-1» արևային էլեկտրակայանի կառուցման մրցույթում: Առաջարկվող սակագնի չափն է 0.0419 ԱՄՆ դոլար՝ առանց ԱԱՀ-ի (20.11 դրամ): Համեմատության համար նշենք, որ ներկայումս Հայաստանում գործող բնական ջրահոսքերի վրա փոքր հիդրոկայանների համար սակագինը 23.8 դրամ է:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

55ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային էլեկտրակայանը կառուցվելու է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում՝ ամբողջությամբ օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ: Կայանի հզորությունը թույլ կտա տարեկան արտադրել մինչև 120 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա: Ակնկալվող ներդրումների չափը մոտ 50 մլն ԱՄՆ դոլար է:

«Մասրիկ-1» ծրագրին հայտ էր ներկայացրել քսան ընկերություն, որոնցից տասը հաղթահարել են նախաորակավորման շեմը, իրավունք ստացել մասնակցել մրցույթի գլխավոր փուլին և ներկայացնել իրենց ձեռնտու սակագինը:

16:47 Ապրիլ 03, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news