«Սառնակունք» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Սառնակունք» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտականխումբն այցելեց «Սառնակունք» փոքր ՀԷԿ: «Սառնակունք» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Գորայք համայնքի Սառանակունք բնակավայրի տարածքում:ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտանի գետի Սառնակունք վտակի վրա, որի երկարությունը 14 կմ է: «Սառնակունք» ՓՀԷԿ-ը շահագործում է «Քանար» ՓԲԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

• ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2010թ-ին:

• Ըստ ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են` Х=45052'52,3'', Y=39037'57,5'', վերին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի,1967.0մ է, ըստՀԾԿՀ-ի, 1955մ: Ջրահեռացման կոորդինատներն են` Х=45052'52,3, Y=39037'57,5'': Ներքին բիեֆի նիշը , ըստ ՋԹ-ի, 1865,0մ է, ըստ ՀԾԿՀ-ի, 1850մ:

• ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 105 մ է, հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի, 104.2մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի,0.5 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 390 կՎտ է: 0.5 մ3/վ ջրաքանակը ՓՀԷԿ-ն օգտագործում է մարտ-մայիս ամիսներին :Դիտարկման պահին օգտագործում է 97 լ/վրկ, ապահովվում է 148 կ/վտ հզորություն: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայիփաստացի օգտակար առաքումը 1.96մլն.կՎտ.ժամ է: Հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 1917 հազար Կվտ.ժ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 28.07.2010-28.07.2025թթ. է, ՋԹ-ի ժամկետը` 10.12.2007-10.04.2008թթ.: 2015թ. ՓՀԷԿ-ը ներկայացրել է ՋԹ-ի հայտ` շահագործման թույլտվության համար:

• Ըստ ՋԹ-ի` ՓՀԷԿ-ը ջրառ կարող է իրականացնել շուրջ տարի` ապահովելով 0,01 մ3/վ բնապահպանական թողք: Դիտարկման պահին ապահովված էր մոտ 20 լ/վրկբնապահպանական թողք:

• Ջրընդունիչի աշխարհագրական դիրքով պայմանավորված` գլխամաս հնարավոր չէր այցելել:

• Գլխամասում նախագծով նախատեսված է 1.5 մ բարձրությամբ, 10 մ երկարությամբ ամբարտակ՝ գետափնյա տիպի ջրընդունիչով:

• Ձկնանցարանը բացակայում է: Տղմազտիչի կողքից հոսող ջուրը ուղղահայաց վայր է թափվում մոտ 1.5-2 մ բարձրությունից, ինչը ձկները չեն կարող հաղթահարել: Բացի այդ,Որոտանից ձկների դեպի այդ վտակի վերին հոսանքներ գնալուն խանգարում են նաև Սառնակունքի հունի վրա գտնվող սահանքները: Հնարավոր է, որ այդ վտակում ձուկ չհանդիպի, ինչի մասին փաստում են նաև տեղացի բնակիչները և ՓՀԷԿ-ի աշխատողները: Սառնակունք վտակում ձկների բնակության վերաբերյալ անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություն:

• ՓՀԷԿ-ի խողովակաշարի տրամագիծը, ըստ ՀԾԿՀ-ի և նախագծի, 0,8մ է, երկարությունը` 920 մ: Ըստ ՓՀԷԿ-ի ներկայացուցչի` խողովակաշարի երկարությունը 960 մ է: Խողովակաշարը 500 մ հատվածում փակված էր, մնացածը՝ հատվածը բաց էր:

• Սառնակունք գետի վրա կառուցված «Սառնակունք» ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 6.57 տոկոս:

• Կայանում տեղադրված է չեխական «Cink» մակնիշի հիդրոագրեգատ, գեներատորը սինքրոն է: Առկա է ավտոմատ կառավարման համակարգ, որի միջոցով ավտոմատ կարգավորվում էին ջրառը և մնացած պարամետրերը: Ստանում են նախագծային հզորություն:

• Տրանսֆորմատորային ենթակայանում տեղադրված է 1 տրանսֆորմատոր: Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, յուղորսիչ տեղադրված չէ:

• «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ «Սառնակունք» ՓՀԷԿ-ը 2016թ. 12 ամիսների ընթացքում արտադրել է 1851024 կՎտ/ժ էլեկտրաէներգիա:

• Նախագծով նախատեսված է կանաչապատում: Կայանի տարածքում իրականացվել է ծառատունկ:

• Հողի բերրի շերտի պահպանմանը և օգտագործմանը ներկայացվող պահանջներ կատարված են:

• Լանդշաֆտի խախտում, սողանքային երևույթներ չկան:

• ՓՀԷԿ-ի կառուցումն ունի Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն:

• Նախագծով նախատեսված է եղել բիոզուգարան, ինչը բացակայում էր:

• Ջրառի կետում ջրաչափը բացակայում էր:

• ՓՀԷԿ-ում աշխատում է 3 հոգի Սառնակունք բնակավայրից:

• ՓՀԷԿ-ը ոռոգման խնդիր չի առաջացնում:

• Գետի և ափամերձ տարածքների սանիտարական վիճակ նորմալ էր:

• ՓՀԷԿ-ի աղմուկը չի խանգարում:

Առաջարկություններ

- Ջրընդունիչ հանգույցում տեղադրել ավտոմատ կառավարման և ջրաչափիչ սարքավորումներ, որոնց միջոցով կապահովվի տվյալների առցանց հաղորդումը ևհնարավոր կլինի կարգավորել ու վերահսկել ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ելքը և սահմանված բնապահպանական ելքը:

- Տրանսֆորմատորը կահավորել յուղահավաք համակարգով:

- Կայանային հանգույցի տարածքում իրականացնել բավարար կանաչապատում, տարածքից հեռացնել կուտակված տարբեր տեսակի թափոնները:

- Կենցաղային կեղտաջրերի հեռացումն իրականացնել սահմանված կարգով` անջրթափանց հորի միջոցով:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



19:30 Մարտ 15, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news