ԷկոԼուր
«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Վ.Ա.Լ.» փոքր ՀԷԿ: «Վ.Ա.Լ.» Փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Գորիս քաղաքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Գորիս (Վարարակ) գետի վրա, որի երկարությունը 29 կմ է: «Վ.Ա.Լ.» ՓՀԷԿ-ը շահագործում է «Վ.Ա.Լ. ԷՆԵՐԳՈ» ՍՊԸ-ն:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
• «Վ.Ա.Լ.» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2012 թ-ին:
• Ըստ ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են՝ Х=46021'57,02'', Y=39028'15,46'', վերին բիեֆի նիշը, ըստ ՀԾԿՀ-ի և ՋԹ-ի, H=1140,0 մ է: Ջրահեռացման կոորդինատներն են` X=46022'0.24'', Y=39028'1.92'', ներքին բիեֆի նիշը` ըստ ՀԾԿՀ-ի և ՋԹ-ի, H=1112,0մ է: Ջրառի կետի իրական կոորդինատներն են` Х=46029'45,0, Y=39028'54.2', վերին բիեֆի նիշը` 1130մ: Ջրահեռացման կետի իրական կոորդինատներն են` Х=46021'47,9'', Y=39028'38.5'', ներքին բիեֆի նիշը` 1122մ
• ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի 28 մ է, հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի` 25մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ ՀԾԿՀ-ի և նախագծի`1 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ ՀԾԿՀ-ի և նախագծի, 200 կՎտ է,: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 0.39 մլն.կՎտ.ժամ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 13.12.2012- 13.12.2027թթ. է, ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 19.05.2017թ.–13.12.2027թթ.:
•«Վ.Ա.Լ.» ՓՀԷԿ-ն օգտագործում է «Վարարակ» ՓՀԷԿ-ի օգտագործած ջուրը: Երկու ՓՀԷԿ-երը կասկադային են, բնապահպանական ելքը բաց է թողնվում վերևից՝ «Վարարակ» ՓՀԷԿ-ի ջրառից:
• «Վ.Ա.Լ.» ՓՀԷԿ-ի գլխամասում կառուցված է ջրընդունիչ ավազան, 3 մ բարձրությամբ բետոնյա ջրթափ պատվար: ՓՀԷԿ-ն օգտագործում է «Վարարակ» ՓՀԷԿ-ի օգտագործած ջուրը: Երկու ՓՀԷԿ-երը կասկադային են, բնապահպանական ելքը բաց է թողնվում վերևից՝ «Վարարակ» ՓՀԷԿ-ի ջրառից: Դիտարկման պահին Վ.Ա.Լ.» ՓՀԷԿ-ը չէր աշխատում, գետի բնապահպանական ելքն ապահովում էր պատվարով: Աշխատակցի համոզմամբ` «Վ.Ա.Լ.» ՓՀԷԿ-ի աշխատանքի ժամանակ գետի բնապահպանական ելքն ապահովվում է պատվարի ցածր նիշում կառուցված ջրթողով, որի ելքերը կարգավորվում է փականի միջոցով:
• Նախագծով նախատեսված է եղել 12մ երկարությամբ, 1.0մ լայնությամբ աստիճանաձև ձկնանցարան, ինչը փաստացի բացակայում էր:
• Առկա է աղբորսիչ ցանց, որի երկարությունը 423 սմ է, իսկ ճեղքերի միջև եղած հեռավորությունը՝ 2-5 սմ:
• Վարարակն գետում ՀՀ կարմիր գրքում գրանցված ձկնատեսակներ չեն հայտնաբերվել:
• ՋԹ-ով ՓՀԷԿ-ի համար նախատեսված է տարեկան 27.62 միլիոն խմ ջրառ, 0,05 խմ/վ բնապահպանական թողք:
• Ըստ ՀԾԿՀ-ի և նախագծի տվյալների ՓՀԷԿ-ի խողովակաշարի երկարությունը, 580.7 մ է, տրամագիծը` 0.8մ: Իրականացված է ռեկուլտիվացիա:
• Վարարակ գետի վրա կառուցված «Վարարակն», «Քարահունջ», «Վ.Ա.Լ.» և «Սեկա» ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (8457.7մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 29.16 %:
• Դիտարկման պահին «Վ.Ա.Լ.» փոքր ՀԷԿ-ը չեր աշխատում: Առավելագույնը գարնան ամիսներին օգտագործում է 100լ/վրկ ջրաքանակ, ապահովում է ամենաշատը 60 կՎտ դրվածքային հզորություն: Հզորություն չունենալու պատճառը փոքր ճնշումն է (մոտ 23մ):
• Կայանում տեղադրված 1 հատ ռուսական արտադրության (1950թ.) հիդրոագրեգատ, տուրբինը Պելտոն տիպի է, գեներատորը` ասինքրոն:
• ՓՀԷԿ-ն ավտոմատ կառավարման համակարգ չունի:
• ՓՀԷԿ-ի ջրառում բացակայում է ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգը և ջրաչափը: Առկա էր ջրաչափական քանոն:
• Փոքր ՀԷԿ-ի պատվարից վերև 2 և պատվարից ներքև 3 կետերից ոռոգման նպատակով իրականացվում էր ջրառ: Ըստ պատասխանատուի`ինչպես ոռոգման սեզոնին (4ամիս), այնպես էլ հեղեղների ժամանակ ՓՀԷԿ-ի աշխատանքները դադարեցվում են:
• «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` 2016թ-ին ՓՀԷԿ-ը չի աշխատել հուլիս և օգոստոս ամիսներին, մնացած ամիսների ընթացքում ընդհանուր արտադրել է 438337կՎտ/ժ էլեկտրաէներգիա:
• Տրանսֆորմատորային ենթակայանը գտնվում է փոքր ՀԷԿ-ի շենքի ներսում, ցանկապատված էր, յուղորսիչը բացակայում էր:
• ՓՀԷԿ-ի տարածքը կանաչապատված էր:
• Հողի բերրի շերտի պահպանմանը եւ օգտագորմանը ներկայացվող պահանջները կատարված են:
• ՓՀԷԿ-ի կառուցման համար առկա է Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն:
•Առկա է զուգարան:
• ՓՀԷԿ-ում աշխատում է 4 հոգի Քարահունջ համայնքից:
Եզրակացություն
«Վ.Ա.Լ. ԷՆԵՐԳՈ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Վ.Ա.Լ.» ՓՀԷԿ-ն ունի ցածր տնտեսական շահավետություն: ՓՀԷԿ-ի հիդրոէներգետիկ սարքավորումներն ունեն ցածր տեխնիկական արդյունավետություն: Օգտագործվող գետահատվածում առկա փոքր ճնշման պատճառով ՓՀԷԿ-ը չի կարող օգտագործել գետի հիդրոէներգետիկ պոտենցիալը: Փաստացի և նախագծային հիդրոէներգետիկ տվյալների միջև առկա են մեծ անհամապատասխանություններ, ջրատնտեսական հաշվարկներն կատարվել են սխալ, արդյունքում ՋԹ-ով սահմանված 1.0 խմ/վրկ ջրաքանակի փոխարեն` փաստացի օգտագործվում է առավելագույնը 0.1 խմ/վրկ ջրաքանակ, 200 կՎտ դրվածքային հզորության փոխարեն ապահովում է 60 կՎտ հզորություն: Հաշվի չեն առնվել ոռոգման ջրապահանջները և ոռոգման ռեժիմները: ՓՀԷԿ-ը չի կարող աշխատել նաև հեղեղների ժամանակ: Ձկնանցարանը բացակայում էր, գետի բնապահպանական ելքն ապահովվում է պատվարի ցածր նիշում կառուցված ջրթողով:
Նման ՓՀԷԿ-ի շահագործումը տեխնիկատնտեսական տեսանկյունից նպատակահարար չէ:
«Վարարակն» և «Վ.Ա.Լ.» ՓՀԷԿ-երը կասկադային են: Վարարակն (Գորիս) գետի բնապահպանական ելքն ապահովվում էր «Վարարակն» ՓՀԷԿ-ի ջրառում, որը նույնպես ձկնանցարան չուներ:
Առաջարկություններ
1. «Վ.Ա.Լ.» ՓՀԷԿ-ն ունի ամբողջովին վերակառուցման և վերազինման անհրաժեշտություն:
2. Անհրաժեշտ է վերանայել ջրատնտեսական հաշվարկները` հաշվի առնելով ոռոգման ջրաքանակները և ոռոգման ռեժիմը: Սահմանել ՓՀԷԿ-ի աշխատանքային ռեժիմ ոռոգման սեզոնից դուրս:
3. Վերակառուցել գետի վրա կառուցված ջրընդունիչը` կառուցել նորմատիվներին համապատասխան ձկնանցարան ինչն, անկախ ՓՀԷԿ-ի ջրառի և ջրօգտագործման ռեժիմի, կապահովի նորմալ աշխատանք և բավարար պայմաններ` բնապահպանական եքի առաջնահերթ պահպանման և ձկների հուսալի տեղաշարժի համար:
4. Ջրընդունիչ հանգույցն ապահովել ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից կնքված ավտոմատ կառավարման, առցանց վերահսկման համակարգերով և ջրաչափիչ սարքավորումներով, որոնց միջոցով հնարավոր կլինի կարգավորել և վերահսկել ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրաքանակը և սահմանված բնապահպանական ելքի չափաքանակը:
5. Վերազինել ՓՀԷԿ-ը տեխնիկապես ավելի բարձր արդյունավետություն ունեցող ագրեգատներով, որոնք կաշխատեն քիչ ջրաքանակով:
6. Խողովակաշարի մուտքամասն ապահովել մանրաբջիջ ցանցով՝ մանր ձկների մուտքը կանխելու նպատակով:
7. Տրանսֆորմատորը կահավորել յուղահավաք համակարգով:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Փետրվար 01, 2018 at 14:32