«Շինուհայր» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Շինուհայր» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Շինուհայր» փոքր ՀԷԿ: «Շինուհայր» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Շինուհայր համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը ջրառն իրականացնում է Որոտան գետի ձախակողմյան Չռռան վտակից, որը ձևավորվում է աղբյուրների ելքերից: ՓՀԷԿ-ն օգտագործում է աղբյուրների ջուրը: «Շինուհայր» ՓՀԷԿ-ը շահագործում «Զանգեզուր-95» ԱԿ -ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

• «Շինուհայր» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2006 թ-ին:
• Ըստ ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են` x=46019'35,0'', y=39025'39,6'', վերին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ), H=1030.5մ է, ըստ ՋԹ-ի, 1048մ: Ջրահեռացման կոորդինատներն են` x=46019'32.9'', y=39024'55.2'', ներքին բիեֆի նիշը, ՀԾԿՀ-ի, H=800մ է, ըստ ՋԹ-ի, 834մ:
• ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 230մ է, հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի 224.5 մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 0.4 մ3/վ է: Համաձայն 2016 թ –ին տրված ՋԹ-ի տվյալների` վերանայվել են ջրատնտեսական հաշվարկները և ՓՀԷԿ-ի առավելագույն ջրառը նախագծային 0.4 մ3/վ -ից դարձել է 0.26 մ3/վ: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 700 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017թ-ի հուլիսի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 5.24 մլն.կՎտ.ժամ է: Հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 5.2 մլն Կվտ.ժ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 27.12.2005- 27.12.2020թթ. է, ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 12.02.2016-27.10.2020թթ.:
• ՓՀԷԿ-ի գլխամասում կառուցված է 5մ բարձրությամբ ջրթափ պատվար, ջրընդունիչ, որտեղ հավաքվում է «Շուշանիկ» ՓՀԷԿ-ից հեռացվող ջուրը և գետի բնապահպանական ելքը: Ջրընդունիչից ջուրն ուղղվում է տղմազտարան, որտեղ իրականացվում է ՓՀԷԿ-ի ջրառը: Պատվարով գետը կիսվել է: Գետի բնապահպանական ելքը ապահովվում է պատվարի միջոցով: Դիտարկման պահին ելք ապահովում էր միայն տղմազտարանի միջոցով, ձկնանցարանը բացակայում էր:
• Նախագծով նախատեսված չէ ձկնանցարան, քանի որ ՓՀԷԿ-ը օգտագործելու էր թունելի շախտային ջրերը, որն օգտագործվում է ոռոգման նպատակով:
• ՓՀԷԿ-ի ներկայացուցչի հիմնավորմամբ` ՓՀԷԿ-ի ջրառից 700-800 մ ներքև առկա է 8մ բարձրությամբ ջրվեժ, ինչով էլ պայմանավորված է ձկնանցարան չկառուցելը:
• ՓՀԷԿ-ի խողովակաշարի տրամագիծը, ըստ ՀԾԿՀ-ի և նախագծի, 0.82 մ է, երկարությունը՝ 1555 մ: Նախագծով նախատեսված ռեկուլտիվացիան իրականացված էր ոչ բավարար:
• «Շինուհայր» ՓՀԷԿ-ը գետից իրականացնում է ջրառ շուրջ տարի` գետում ապահովելով 0,02 մ3/վրկ բնապահպանական թողք:
• ՓՀԷԿ-ում տեղադրված է 2 չինական արտադրության հիդրոագրեգատ՝ 600կՎտ հզորությամբ: Գեներատորները սինքրոն են: Դիտարկման պահին 400լ/վրկ ջրաքանակով 2 ագրեգատի աշխատանքով ապահովում էր 750 Կվտ հզորություն: Ագրեգատների խնդիր չկա և անհրաժեշտություն չկա տեխնիկապես վերազինելու:
• Կայանում գործում է կիսաավտոմատ կառավարման համակարգ:
• Տրանսֆորմատորային ենթակայանում տեղադրված է 1 տրանսֆորմատոր: Տրանսֆորմատորային ենթակայանը փակ տիպի է: Յուղային արահոսքեր չկային: Յուղորսիչներ տեղադրված չեն:
• «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ «Շինուհայր» ՓՀԷԿ-ը 2016 թվականին 12 ամսվա ընթացքում արտադրել է 5,984,688 կՎտ ժամ էլեկտրաէներգիա:
• ՓՀԷԿ-ի տարածքը մասամբ կանաչապատված է:
• Հողի բերրի շերտի պահպանմանը և օգտագործմանը ներկայացվող պահանջներ կատարված չեն:
• ՓՀԷԿ-ն ունիշրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն:
• Կենցաղային կոյուղաջրերի հեռացման համար առկա է ոչ սեպտիկ հոր:
• ՓՀԷԿ-ում աշխատում է 9 հոգի, 2-ը` Գորիսից, 7-ը` Շինուհայրից:
• Ոռոգման սեզոնին ՓՀԷԿ-ի ջրառից վերև իրականացվում է ոռոգման ջրառ 200-250 լ/վրկ ծավալով:

Առաջարկություններ

-Ջրընդունիչ հանգույցում իրականացնել վերակառուցման աշխատանքներ այնպես, որ անկախ ՓՀԷԿ-ի համար անհրաժեշտ ջրառից և ջրօգտագործման ռեժիմից /քանի որ դիտարկման պահին բնապահպանական ելքը բաց էր թողնվում միայն տղմազտարանի միջոցով/ գետում բաց թողնվի բնապահպանական ելք: Ջրառից ավելի ներքև ընկած նիշում համապատասխան տեխնիկական լուծման միջոցով ապահովել գետի բնապահպանական ելքի անցումը:

-ՓՀԷԿ-ի կառույցների տարածքներում իրականացնել բավարար վերականգնան/ռեկուլտիվացիայի և կանաչապատման աշխատանքներ:

-Աշխատողների կենցաղային կեղտաջրերի հեռացման համար նախատեսել անջրթափանց հոր կամ «mini» մաքրման կայան:

- Տրանսֆորմատորը կահավորել յուղահավաք համակարգով:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



19:26 Դեկտեմբեր 26, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news