«Ծավ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Ծավ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Ծավ» փոքր ՀԷԿ: «Ծավ»  փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Ծավ համայնքի վարչական տարածքում:  ՓՀԷԿ-ը կառուցված է Ծավ գետի վրա (երկարությունը 27կմ): «Ծավ» ՓՀԷԿ-ը շահագործում է «ԼԵՍՈՄԱ» ԲԲԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • «Ծավ» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2010թ-ին:
  • ՓՀԷԿ-ի կառույցները գտնվում են «Շիկահող» պետական արգելոցի անմիջական հարևանությամբ, հավանական է նաև բուն տարածքում:
  • Դիտարկման պահին ՓՀԷԿ-ը չէր աշխատում:
  • ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ ընկերության, 315մ է, հաշվարկային ճնշումը, ըստ նախագծի, 314մ է, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2016թ-ի հունվարի  1-ի տեղեկանքի,  286.3մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 1.2մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի,  2740 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2016թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 7.06583մլն.կՎտ.ժամ է: Հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 8.63 մլն. կՎտ.ժամ  է:  ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 04.08.2010-2025թթ. է, շահագործման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 17.11.2010-17.11.2013թթ..:
  • ՓՀԷԿ-ի իրական կոորդինատները համապատասխանում են ՋԹ-ում նշված կոորդինատներին, իսկ ծովի մակարդակների բարձրությունները՝ ոչ:
  • ՓՀԷԿ-ի երկաթբետոնե պատվարի երկարությունը 30 մ է, բարձրությունը՝ 3մ։  Նախագծով նախատեսված է եղել 38.6մ երկարությամբ եւ 6.2 մ բարձրությամբ պատվար:
  • «Ծավ» ՓՀԷԿ-ի գլխամասում առկա է բետոնից կառուցված կիսալաբիրինթոսային, կասկադային ձկնանցարան՝ 25.9 մ երկարությամբ, 2.4 մ բարձրությամբ և 1.5-1.6 մ լայնությամբ: Ձկնուղու ներսում առկա են բետոնե հատված միջնորմեր, որոնցից յուրաքանչյուրի վրա կան երկուական ճեղքեր, որոնց լայնությունը 35 սմ է: Ձկնուղու կառուցվածքը և  հոսող ջրի քանակը դիտարկման պահին բավարար էր գետում բնակվող ձկների տեղաշարժը ապահովելու համար: Գարնանային վարարումների ընթացքում ջրի առատ հոսքը ձկնուղով  լրացուցիչ դժվարություններ կհարուցի արևելյան տառեխիկի տեղաշարժման համար: Ըստ նախագծի՝ նախատեսվել է 34մ երկարությամբ, 1.5 մ լայնությամբ, 1.5մ երկարությամբ եւ 0.8մ խորությամբ աստիճաններով ձկնանցարան:
  • Խողովակաշարի մուտքամասում առկա է 4x5 սմ չափերի ցանց, որը չի կարող կանխել մանրաձկների անցումը խողովակաշար:
  •  Ծավ գետի վերին հոսանքում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը,  հանդիպում է կարմրախայտը, կողակը, Կուրի բեղաձուկը, արևելյան տառեխիկը, պարբերաբար ներթափանցում է նաև ծիածանախայտը:
  •  ՓՀԷԿ-ի խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի 4760մ է, տրամագիծը՝ 820մմ:
  • Ծավ գետի վրա կառուցված ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ 17.64% է:
  • Շահագործման ՋԹ-ի համաձայն՝ «Ծավ» ՓՀԷԿ-ը տարվա ընթացքում կարող է իրականացնել 11967.0 հազար խմ ջրառ՝ Ծավ գետում ապահովելով 0.1խմ/վ բնապահպանական թողք:
  • Բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում ու հաշվառում ապահովված չէ:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
  • Տեղադրված է ջրաչափ, որը տեղադրման օրվանից չի գործում:
  • ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է տեղական «Խորդա» մակնիշի 3 հիդրոագրեգատ, որոնց գեներատորները խորհրդային արտադրության են:
  • Կայանում գործում է կիսաավտոմատ կառավարման համակարգ:
  • Ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգ չկա:
  • Տրանսֆորմատորները կահավորված չեն յուղահավաք համակարգով:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ «Ծավ» ՓՀԷԿ-ը 2014թ-ին աշխատել է 11 ամիս՝ արտադրելով 5601684 կՎտ էլեկտրաէներգիա:
  • Կայանային հանգույցի տարածքը բարեկարգված  և կանաչապատված է:

Առաջարկություններ

  1. Ուղղել ՋԹ-ում նշված ծովի մակարդակից բարձրությունների սխալ տվյալները։
  2. Վերանայել ՋԹ-ով տրված 0,1 խմ/վ բնապահպանական թողքի չափաքանակը ավելացնելու միտումով, քանի որ այն շատ փոքր է եւ չի կարող ապահովել Ծավ գետի և տեղի կենսաբազմազանության բնականոն վիճակը՝ հաշվի առնելով նաև «Շիկահող» պետական արգելոցի առկայությունը։ 
  3. Գլխամասային հանգույցում ապահովել բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, չափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում։ Ամբողջովին վերակառուցել ձկնանցարանը՝ ապահովելու ձկների բնականոն տեղաշարժը։ Մինչ այդ պետք է հեռացնել ձկնանցարանի մուտքը փակելու համար նախատեսված կոնստրուկցիաները։
  4. Կարելի է նաև հրաժարվել պատվարի օգտագործումից և ջրառն իրականացնել այլ եղանակով՝ առանց փակելու գետի հունը։
  5. Ինչպես և մնացած փոքր գետերի վրա շահագործվող ՓՀԷԿ-երի դեպքում, այս ՓՀԷԿ-ը նույնպես պետք է դադարեցնի աշխատանքը ջրասակավ ժամանակաշրջանում։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Լուսանկարները՝ Լեւոն Գալստյանի

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



18:10 Մայիս 02, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news