«Նանե» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Նանե»  փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Նանե» փոքր ՀԷԿ: «Նանե»    փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Հերմոն համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Եղեգիս գետի Կարակայա վտակ Այսաս վտակի վրա (երկարությունը 12 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «ԱՐԱՏԵՍ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • «Նանե» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2014թ-ին:
  • ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 354մ է, հաշվարկային ճնշումը, ըստ նախագծի եւ ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2015թ-ի հոկտեմբերի  1-ի տեղեկանքի, 314.65 մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 1.25 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի,  3380 կՎտ է, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի,  3048 կՎտ: ՀԾԿՀ-ի 2015թ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 8.497 մլն.կՎտ.ժամ է, ՓՀԷԿ-ի հաշվարկային արտադրությունը 8.497 մլն.կՎտ.ժամ է, լիցենզիայի ժամկետը` 11.06.2014-11.06.2029թթ., կառուցման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 19.01.2015 - 19.01.2016թթ.:
  • «Նանե» ՓՀԷԿ-ի բետոնե պատվարի երկարությունը 11 մ է, բարձրությունը՝ 7 մ։
  • Ձկնանցարան չկա, թեպետ նախագծով նախատեսված է: Ձկնանցարան չի կառուցվել այն հիմնավորմամբ, որ պատվարը սնվում է անմիջապես բնական ջրվեժի ջրից:
  • Տեղադրված է 2-3 սմ լայնությամբ ճեղքերով աղբորսիչ:
  • Այսաս գետի տվյալ տեղամասում ձկնատեսակներից կարող են հանդիպել՝ արևելյան արագաշարժը, Կուրի բեղաձուկը, կարմրախայտը:
  •  Պողպատե խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի՝ 2726մ է,  տրամագիծը, 0.8մ:
  • Այսաս գետի վրա կառուցված  «Նանե» (խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի, 2726մ ) եւ «Հերմոն» (խողովակաշարի երկարությունը, ըստ ՀԾԿՀ-ի, 3270մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (5996մ)  տոկոսային հարաբերությունը գետի երկարության (12 կմ) հետ կազմում է 49.96%:
  •  Ըստ կառուցման ջրօգտագործման թույլտվության` «Նանե» ՓՀԷԿ-ը պետք է գետում ապահովի  0.04խմ/վ բնապահպանական թողք:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Նանե» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 8 ամիս` արտադրելով 3235752 կՎտ էլեկտրաէներգիա:
  • Կայանում տեղադրված է չինական 2 ագրեգատ, որոնցից դիտարկման պահին աշխատում էր մեկը՝ մոտ 330 կՎտ հզորությամբ:
  • Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, սակայն  տրանսֆորմատորը կահավորված չէ յուղահավաք համակարգով:
  •  Ջրառի և բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում և հաշվառում ապահովված չէ:
  • Կայանում ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ չկա:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա: Առկա է ջրաչափական ձող:
  • Գյուղամիջյան ճանապարհին ՓՀԷԿ-ը կատարել է մոտ 1000 ծառի տնկում: Կայանի տարածքը կանաչապատված և բարեկարգված է:
  •  Ազատ ջրօգտագործման պահանջները կատարվում են:
  • Լանդշաֆտի խախտում, սողանքային երեւույթներ չկան:
  • Շինարարական աղբի,  կենցաղային թափոնների հեռացումը կատարվում է:
  • ՓՀԷԿ-ում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության կողմից ստուգումներ չեն անցկացվել: 

Եզրակացություն

Ջրաբանական տվյալներից ակնհայտ է դառնում, որ այս ՓՀԷԿ-ը ջրասակավ շրջանում չպետք է գործի։  

Առաջարկություններ

  • Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում:
  • Կառուցել ձկնանցարան։
  • Վերանայել բնապահպանական թողքի չափաքանակը՝ ավելացնելու միտումով, քանի որ 0.04խմ/վ քանակը շատ փոքր է եւ չի կարող ապահովել գետի էկոհամակարգի և կենսաբազմազանության բնականոն վիճակը։
  • Տրանսֆորմատորը կահավորել յուղահավաք համակարգով։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



15:56 Ապրիլ 06, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news