«Կարակայա» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Կարակայա»  փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Կարակայա»  փոքր ՀԷԿ: «Կարակայա»     փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Վարդահովիտ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Եղեգիս գետի Կարակայա վտակ (երկարությունը՝ 15կմ ) և նրա աջակողմյա վտակի վրա: ՓՀԷԿ-ը շահագործում է «ՀԱԿ ՀԷԿ» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 285.7մ է, հաշվարկային ճնշումը, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2015թ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի, 256,7մ, 163,0մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, Կարակայա գետի համար 1.1մ3/վ է, աջակողմյա վտակի համար՝ 0.55  մ3/վ: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ 3018 կՎտ է: Ըստ ՀԾԿՀ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը՝ 4.16419833333333 մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունն, ըստ նախագծի, 7.37 մլն.կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 10.08.2008-10.08.2023թթ.., շահագործման ջրօգտագործման թույլտվության (ՋԹ) ժամկետը` 26.03.2013-26.03.2016թթ.:
  • Կարակայա գետի և վտակի ջրերը հավաքվում են ջրհավաք ավազանում: Ավազանից ջրի մի մասն ուղղվում է տղմազտարան, մյուս մասը ձկնանցարանի միջոցով հեռացվում է գետ:
  • Պատվարի երկարությունը 8 մ է, բարձրությունը՝ 1,5 մ։ Բետոնե կառույց է:
  • Գլխամասում առկա է աստիճանաձև, 10.04 մ երկարությամբ  և 1,03 մ լայնությամբ բետոնից կառուցված ձկնանցարան՝ կազմված 8 աստիճանից, որոնցից յուրաքանչյուրն ունի մոտ 37 սմ բարձրություն: Ձկնանցարանը կարող է ապահովել կարմրախայտի տեղաշարժը գետի հոսանքն ի վեր:
  • Ձկնանցարանի մուտքի մոտ բետոնի մեջ պողպատյա անկյունակներ են տեղադրված՝ ձկնանցարանի մուտքը պետք եղած դեպքում փակելու նպատակով: Դիտարկման պահին գետն ապահովված չէր ձկների տեղաշարժն ապահովող բավարար քանակի բնապահպանական ելքով:
  • Գլխամասում բացակայում են ձկնապաշտպան ցանցավանդակները: Դրանց փոխարեն առկա է 2 աղբորսիչ՝ 6.5 մ և 1,8 մ երկարությամբ  ճաղավանդակներով,  որոնց ճեղքերի միջև հեռավորությունը 3.5-4.0 սմ է: Նախագծով նախատեսված է եղել մանրաճաղավանդակ եւ մետաղական ցանց:
  • Կարակայա գետի տվյալ տեղամասում կարող է հանդիպել կարմրախայտը:
  • ՓՀԷԿ-ի խողովակաշարը պողպատյա է: Կարակայա գետից ջրառի համար կառուցված խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի, 3127մ եւ 1200 մ է, տրամագիծը՝ 800մմ եւ 600մմ, աջակողմյա վտակից ջրառի համար խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի, 1200մ է, տրամագիծը՝ 600 մմ: Կարակայա գետի ջրառի համար կառուցված խողովակաշարի ցուցանիշները համապատասխանում են նախագծային տվյալներին: Խողովակաշարը բազմաթիվ տեղերում թաղված չէ: Մոնիտորինգային խումբը չի եղել Կարակայայի վտակից իրականացվող ջրառի կետում եւ չի կարող տվյալներ ներկայացնել ՓՀԷԿ-ի այդ ջրառ հանգույցի եւ խողովակաշարի վերաբերյալ:
  • Կարակայա գետի վրա կառուցված «Վարդահովիտ» (շահագործող «ՎԱՐԴԱՀՈՎԻՏ» ՍՊԸ, խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի, 3570 մ), «Կարակայա» (շահագործող՝ «ՀԱԿ ՀԷԿ» ՍՊԸ, Կարակայա գետից ջրառի համար կառուցված խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի, 4327մ), «Սանռայզ» (շահագործող` «Սանռայզ էլեկտրիկ» ՓԲԸ, խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի, 2268մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (10165)տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 67.76%:
  • Ըստ ջրօգտագործման թույլտվության` «Կարակայա» ՓՀԷԿ-ը տարվա 12 ամիսների ընթացքում կարող է իրականացնել 51590.0հազար խմ ջրառ՝ ապահովելով 0.03խմ/վ բնապահպանական թողք Կարակայա գետի համար եւ 0.01 խմ/վ բնապահպանական թողք՝ աջակողմյան վտակի համար: Նախագծով նախատեսված է եղել նույնչափ բնապահպանական թողք:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Կարակայա» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 4526632 կՎտ էլեկտրաէներգիա (հաշվարկային արտադրությունն, ըստ նախագծի, 7.37 մլն.կՎտ.ժամ):
  • Կայանում տեղադրված է հայկական «Խորդա» մակնիշի 3 տուրբին և խորհրդային արտադրության գեներատորներ, որոնցից դիտարկման պահին աշխատում էին 2-ը՝ ընդամենը 28 և 100 կվտ հզորությամբ: Աշխատակցի համոզմամբ՝ ՓՀԷԿ-ի տնտեսական շահավետությունը ցածր է, և  ՓՀԷԿ-ն իր նախագծային հզորությունը չի ապահովում:
  • Կայանում գործում է կիսաավտոմատ կառավարման համակարգ:
  • Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է: 2 տրանսֆորմատորները կահավորված չեն յուղահավաք համակարգով:
  • Ջրառի ու բնապահպանական թողքի ավտոմատ կառավարումն ու հաշվառումն ապահովված չէ:
  • ՓՀԷԿ-ի կառուցման ընթացքում ծառահատում չի նախատեսվել: Նախագծով նախատեսված է եղել  կայանային հանգույցի տարածքում  30 ծառի տնկում:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
  • Լանդշաֆտը խախտված չէ: Սողանքային երեւույթներ չկան:
  • Կենցաղային կեղտաջրերի հեռացումն իրականացվում էր հորանային զուգարանի միջոցով, սեպտիկ հորը կառուցման փուլում էր:
  • ՓՀԷԿ-ն ունի 7 աշխատող:
  • ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական տեսչության կողմից ՓՀԷԿ-ը 2014թ-ին ենթարկվել է  200 հազար դրամի վարչական տուգանքի: 

Եզրակացություն

Անիմաստ է 128 կՎտ հզորության համար գետը ջրազրկելը։  Բնապահպանական թողքի քանակները շատ փոքր են, որոնք չեն կարող ապահովել գետերի և կենսաբազմազանության բնականոն վիճակը, անհրաժեշտ է այն վերանայել։ Ջրաբանական տվյալներից ակնհայտ է դառնում, որ այս ՓՀԷԿ-ը նույնպես ջրասակավ շրջանում չպետք է գործի։

Առաջարկություններ

  • Ապահովել Կարակայա գետում բնապահպանական թողքի սահմանված չափաքանակը` գետային էկոհամակարգի պահպանության և ձկների   տեղաշարժի ապահովման համար:
  • Ջրընդունիչ հանգույցում  բնապահպանական թողքի բաց թողնումը կարգավորել ավտոմատ կառավարման համակարգով և չափիչ սարքավորումների միջոցով:
  • Հեռացնել ձկնանցարանի մուտքը փակելու համար արված կոնստրուկցիան:
  • ՓՀԷԿ-ը վերազինել բարձր արդյունավետությամբ նոր, ժամանակակից հիդրոագրեգատներով, որոնք կաշխատեն քիչ ջրաքանակով և կապահովեն նախագծային հզորությունը:
  • Ապահովել կենցաղային կեղտաջրերի հեռացման լուծումներ` անջրթափանց հորի, կամ «mini» մաքրման կայանի միջոցով:
  • Իրականացնել բավարար կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ:
  • Տրանսֆոմատորները կահավորել յուղահավաք համակարգով:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



13:31 Մարտ 22, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news