«Իշխանասար» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Իշխանասար»  փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր 

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Իշխանասար» փոքր ՀԷԿ: «Իշխանասար»   փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Աղիտու համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտան գետի վրա (երկարությունը 178 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Միեզերք» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  •  « Իշխանասար» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2013թ-ին:
  • Ըստ նախագծի՝ ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 87մ է: Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2015թ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի՝ ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը 83.2մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 3.0մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունն, ըստ ՀԾԿՀ-ի, 2063.9 կՎտ է: Ըստ ՀԾԿՀ-ի՝ էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը՝ 14.868 մլն.կՎտ.ժամ է: Հաշվարկային արտադրությունն, ըստ նախագծի, 13.4299 մլն.կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 19.06.2013-19.06.2028թթ., կառուցման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 25.03.2010-25.07.2010թթ.: ՓՀԷԿ-ի տնօրենի տեղեկացմամբ՝ իրենք բազմիցս դիմել են ՀՀ բնապահպանության նախարարություն՝ շահագործման ՋԹ ստանալու համար:
  • ՓՀԷԿ-ի կառուցման ՋԹ-ում ջրառի եւ ջրահեռացման կետերի կոորդինատները նշված չեն: ՋԹ-ում նշված ծովի մակարդակից բարձրությունների եւ իրական բարձրությունների միջեւ կան էական տարբերություններ:
  • ՓՀԷԿ-ի երկաթբետոնե պատվարի երկարությունը 18 մ է, բարձրությունը՝ 2.5 մ: Նախագծով նախատեսված պատվարի երկարությունը 16մ է, բարձրությունը՝ 2մ:
  • Բնապահպանական թողքն անցնում է պատվարի աջ կողմում կառուցված ձկնանցարանով:
  • 9.0 մ երկարությամբ, 1.57 մ լայնությամբ և 1.70 մ բարձրությամբ աստիճանաձև բետոնե ձկնանցարանի հատակը սալարկված է գլաքարերով, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում ձկների գաղթի համար:
  • Առկա է մոտ 4.0 մ երկարությամբ աղբորսիչ,   որի ճաղերի միջև հեռավորությունը 3.0-3.5 սմ է: Մանր ճաղավանդակը, որի ճաղերի հեռավորությունը 4մմ է, տեղադրված է տղմազտարանի վերջում՝ խողովակաշարի մուտքի վրա:
  • Որոտան գետի տվյալ տեղամասում հանդիպում են հետևյալ ձկնատեսակները՝ կարմրախայտ, արևելյան տառեխիկ, Կուրի բեղաձուկ, Սևանի կողակ /գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում/, Կուրի սպիտակաձուկ, Կովկասյան թեփուղ, Արծաթափայլ կարաս, ձկնային տնտեսություններից այստեղ պարբերաբար հայտնվում է  ծիածանախայտը:
  • Գետի ափերն ամրացված են գետի գլաքարերով, այլ ոչ թե բետոնով, ինչը շատ համահունչ է բնության հետ։ Տղմազտարանը կառուցված է առանձին՝ գլխամասային հանգույցից գետով 300 մետր ներքև:
  • Խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 4356մ է, տրամագիծը` 1400մմ: Այն ապակեմանրաթելային նյութից է, թաղված է հողի տակ և երկայնքով տնկվել է 1000 ծառ:
  • Ըստ կառուցման ջրօգտագործման թույլտվության` «Իշխանասար» ՓՀԷԿ-ը տարվա ընթացքում կարող է իրականացնել 94.6 միլիոն խմ-ի ջրառ՝ գետում թողնելով 0.68 խմ/վ բնապահպանական թողք: Դիտարկման պահին բնապահպանական թողքն ապահովված էր:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Իշխանասար» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 14867881 կՎտ էլեկտրաէներգիա:
  • Որոտան գետի վրա կառուցված «Որոտնա ՀԷԿ» (ըստ ՀԾԿՀ-ի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 3220մ), «Շինուհայր» (ըստ ՀԾԿՀ-ի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 1555մ), «Ապրես» (ըստ ՀԾԿՀ-ի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը 1700մ), «Որոտան-7» (ըստ նախագծի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 931.37 մ), «Իշխանասար» (ըստ նախագծի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 4356 մ), «Մանե» (ըստ ՀԾԿՀ-ի 2015թ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 4720 մ) ՓՀԷԿ-երի  դերիվացիայի գումարային երկարության (16482.37մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության (178կմ) հետ 9.25%:
  • Կայանում տեղադրված է CINK եվրոպական արտադրության 1 ագրեգատ, որը դիտարկման պահին գործում էր՝ օգտագործելով 2,4 մ3/վ ջուր:
  • Կայանում գործում է լրիվ ավտոմատ կառավարման համակարգ:
  • Ջրառի լրիվ ավտոմատ կառավարումն ապահովված է, որի միջոցով հնարավոր է նաև կառավարել բնապահպանական թողքը:
  •  Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
  • Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված  1 տրանսֆորմատորը կահավորված է յուղահավաք համակարգով:
  • Կայանի շենքն ունի գեղեցիկ ճարտարապետական տեսք։ Տարածքում ամեն ինչ արված է կոկիկ, համահունչ տեղանքին։ Ընդհանուր տարածքը բարեկարգ է, կանաչապատված, իրականացված է ծառատունկ։
  • Ազատ ջրօգտագործման պահանջը կատարվում է:
  • Լանդշաֆտի խախտում, սողանքային երեւույթներ չկան:
  • ՓՀԷԿ-ում տեսչական ստուգումներ չեն անցկացվել:
  • ՓՀԷԿ-ն ունի 7 աշխատող:

Առաջարկություններ 

  1. Ձկնանցարանը կարելի է ավելի հարմար դարձնել ձկների տեղաշարժի համար:
  2. Գտնել տեխնիկական լուծումներ ձկնապաշտպան ցանց տեղադրելու համար։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Լուսանկարները՝ Լեւոն Գալստյանի

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



16:18 Մարտ 17, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news