«Սմբուլ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Սմբուլ»  փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Սմբուլ» փոքր ՀԷԿ: «Սմբուլ»   փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Անգեղակոթ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը ջրառ իրականացնում է «Սմբուլի ջուր» կոչվող աղբյուրից: ՓՀԷԿ-ը շահագործում է «Սմբուլ» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

ՓՀԷԿ-ի կառուցման նախագիծը ՀՀ բնպահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում չկա: Ըստ ՓՀԷԿ-ի ներկայացուցչի՝ այս ՓՀԷԿ-ը կառուցվել է USAID-ի աջակցությամբ:

  • «Սմբուլ» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2007թ-ին:
  • Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2015թ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի՝ ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը 85.9 մ է, ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը՝ 0.15 մ3/վ է, ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը՝ 110կՎտ, էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը՝ 0.9 մլն.կՎտ.ժամ, Ըստ ՓՀԷԿ-ի ներկայացուցչի՝ հաշվարկային արտադրությունը եղել է մոտ 4.8մլն կՎտ. ժամ: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը 20.04.2007- 20.04.2022 թթ.. է, շահագործման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 28.02.2008-12.06.2010թթ.:
  • ՓՀԷԿ-ի ջրառի կետի իրական կոորդինատը համապատասխանում է ՋԹ-ում նշված կոորդինատին: Ջրահեռացման կոորդինատը ՋԹ-ում նշված չէ:
  • Ջրառը կատարվում է պատվարային եղանակով: Պատվարի երկարությունը 8 մ է, բարձրությունը՝ 1,5 մ:
  • Ձկնանցարան չկա: ՓՀԷԿ-ի ներկայացուցչի համաձայն՝ ձկնանցարանի բացակայությունը պայմանավորված է նրանով, որ ջրային հոսքը ճանապարհի կեսից ներծծվում է:
  • Ջրատար խողովակի մուտքի մոտ տեղադրված է ցանց:
  • Ջրօգտագործման թույլտվության մեջ նշված չէ ջրառի եւ բնապահպանական թողքի չափաքանակները: Ըստ ՓՀԷԿ-ի ներկայացուցչի՝ բնապահպանական թողքը 10լ/վ է: Մոնիտորինգի ժամանակ, մոնիտորինգային խմբի անդամները՝ չեն տեսել ջրային հոսք  այն հատվածում, որտեղ պետք է բաց թողնվեր  բնապահպանական թողքը:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Սմբուլ» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 961468 կՎտ էլեկտրաէներգիա:
  • ՓՀԷԿ-ի դերիվացոին խողովակաշարի երկարությունն, ըստ ՀԾԿՀ-ի 2015թ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի, 351մ է, տրամագիծը՝ 0.325մ: Խողովակաշարը պողպատյա է: Այն վերգետնյա է:
  • Կայանում տեղադրված 2 ագրեգատներից դիտարկման պահին աշխատում էր 1-ը:
  • Ջրառի ավտոմատ կառավարում և հաշվառում ապահովված չէ:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա: Ըստ ՓՀԷԿ-ի ներկայացուցչի՝ տեղադրված է իտալական ջրաչափ, որը կապարակնքած է:
  • Տրանսֆորմատորային ենթակայանը պարսպապատ է, իսկ կայանի տարածքը՝ ոչ: Տրանսֆորմատորը կահավորված չէ յուղահավաք համակարգով:
  • Ըստ ՓՀԷԿ-ի ներկայացուցչի՝ տնկել են 250 ծառ:
  • ՓՀԷԿ-ն ունի 1 աշխատող:

Առաջարկություններ

  • Պարզել բնապահպանական թողքի սահմանված քանակը և ձեռնարկել միջոցներ այն պարտադիր ապահովելու համար:
  • Խողովակաշարը թաղել հողի տակ։
  • Տրանսֆորմատորի տակ տեղադրել յուղորսիչ։
  • Ապահովել ջրառի եւ բնապահպանական թողքի ավտոմատ կառվարում եւ առցանց վերահսկում:
 
 
 
 
 
 
 
 
 

Լուսանկարները՝ Լեւոն Գալստյանի

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



17:19 Մարտ 04, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news