«Սիսական» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Սիսական» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Սիսական» փոքր ՀԷԿ: «Սիսական» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Սառնակունք համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ըկառուցված է Դալի (Ծղուկ) գետի վրա, որի երկարությունը 20 կմ է: «Սիսական» ՓՀԷԿ-ը շահագործում է «Լորագետ ՀԷԿ» ՍՊԸ:

ՓՀԷԿ-ի տնօրինությունը թույլ չտվեց փորձագիտական խմբին մուտք գործել ՓՀԷԿ-ի տարածք, այդ պատճառով դիտարկումներն արվել են հեռվից: Ներկայացնում ենք փորձագիտական խմբի դիտարկումների արդյունքները, ինչպես նաև ՓՀԷԿ-ի վերաբերյալ առկա պաշտոնական տվյալները:

• ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 93.6 մ է, հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի` 112.2մ է, ըստ նախագծի, 82.8մ, հաշվարկային ելքը, ըստ ՀԾԿՀ-ի` 1.15մ3/վ է, ըստ նախագծի, 0.8 մ3/վ: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ ՀԾԿՀ-ի` 978 կՎտ է, ըստ նախագծի, 514 կՎտ: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը ` 1.82 մլն.կՎտ.ժամ է: Հաշվարկային արտադրությունն, ըստ նախագծի, 1.9 մլն.կՎտ.ժամ է: ՓՀԷԿ-իլիցենզիայի ժամկետը` 28.03.2006- 28.03.2021թթ. է, ջրօգտագործման թույլտվության ժամկետը (ՋԹ)` 24.11.2014-24.11.2017 թթ.:

• Ըստ ՋԹ-ի` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են՝ Х=45051'50.7'', Y=39042''05.1'', վերին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի և ՀԾԿՀ-ի` H= 2292մ է, ըստ նախագծի` 2260մ:Ջրահեռացման կոորդինատներն են` Х=45051'11.7'', Y=39041''20.4'', ներքին բիեֆի նիշը` ըստ ՀԾԿՀ-ի և ՋԹ-ի, 2175.0 մ է:

•Նախագծով բետոնային ջրթափային պատվարով ջրընդունիչը նախատեսված է Սպանդարյանի ոռոգման ջրանցքի աջ ափին: Ջրընդունիչի մուտքամասում և ջրանցքի վրա նախատեսված են փականներ, որոնցով հաշվարկային ելքն ուղղվում է խողովակաշար:

• Ջրընդունիչում կառուցված բետոնե ձկնանցարանը կազմված է 9 խցից: Այն ֆունկցիոնալ առումով ձկների տեղաշարժ չի կարող ապահովել, քանի որ առաջին աստիճանը շատ բարձր է գետի մակարդակից, իսկ վերջին խուցը գտնվում է նրանից մոտ 1 մ բարձրության վրա գտնվող պատվարի տակ, որտեղից գետի ջուրը գահավիժում է ներքև:

• Դալի գետում ՀՀ կարմիր գրքում գրանցված ձկնատեսակներ չեն դիտարկվել:

• Նախագծով նախատեսված է մանրաբջիջ ցանց: ՋԹ-ով ամրագրված է, որ ջրառի կետը պետք է ապահովված լինի ձկնապաշտպան կառույցներով:

• Ըստ ՀԾԿՀ-ի` ՓՀԷԿ-ի խողովակաշարի երկարությունը 1265,0մ, 635,0մ և 635,0մ է, իսկ տրամագիծը` 1,0մ, 0,7մ, 0,6մ: Ըստ նախագծի` խողովակաշարի երկարությունը635 մ է, տրամագիծը` 620մմ:

• Դալի գետի վրա կառուցված «Սիսական», «Սիսական ՀԷԿ-1», «Դալի» ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (12511մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 62.55 %-ը: «Սիսական» «Սիսական ՀԷԿ -1» և «Դալի» երեք ՓՀԷԿ-երը կասկադային են:

• Ըստ ՋԹ-ի` «Սիսական» ՓՀԷԿ-ը գետում պետք է ապահովի 0.02 մ3/վ բնապահպանական թողք, իսկ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին ընդհանրապես ՓՀԷԿ-ի համար ջրառ չպետք է իրականացվի:

• «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` ՓՀԷԿ-ը 2016թ-ին աշխատել է 11 ամիս` բացառությամբ օգոստոսի, և արտադրել 2,423,085 կՎտ/ժ էլեկտրաէներգիա:

• Ըստ նախագծի` ՓՀԷԿ-ում նախատեսված է 1 հիդրոագրեգատ, ավտոմատ կառավարման համակարգ: Նախագծով նախատեսված է տրանսֆորմատորային ենթակայանի ցանկապատում:

• Նախագծով նախատեսված չէ անտառահատում:

• Նախագծով նախատեսված է ռեկուտիվացիա, շինարարական աղբի, կենցաղային թափոնների եւ կենցաղային կեղտաջրերի հեռացման վայրերով ապահովում:

• Առկա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն:

Առաջարկություններ

- Վերակառուցել գետի վրա կառուցված ջրընդունիչը` կառուցելով նորմատիվներին համապատասխան ձկնանցարան, ավելացնելով ձկնանցարանի սկզբում և վերջում խցերի թիվը, որը կունենա ֆունկցիոնալ նշանակություն և անկախ ՓՀԷԿ-ի ջրառից և ջրօգտագործման ռեժիմից կապահովի նորմալ աշխատանք և բավարար պայմաններ` բնապահպանական եքի առաջնահերթ անցկացման և ձկների հուսալի տեղաշարժի համար:

- «Սիսական» ՓՀԷԿ-ի օգտագործվող գետահատվածի համար ավելացնել բնապահպանական ելքի չափաքանակը /որը սահմանված է 20լ/վրկ/, քանի որ Դալի (Ծղուկ) գետահունի համար այդ ջրաքանակը քիչ է` շրջակա տարածքների բնական միջավայրի և գետային էկոհամակարգի կենսաբազմազանության պահպանման համար /դիտարկման պահին գետի հունը ցամաքած էր/: Պետք է փաստել, որ նույն գետի վրա` «Սիսական» ՓՀԷԿ-ից մոտ 50 մ վերև կառուցված «Դալի» ՓՀԷԿ-ի օգտագործվող գետահատվածի համար, որն ունի նույն ջրային ռեժիմը, բնապահպանական ելքը սահմանված է 80 լ/վրկ:

- Ջրընդունիչ հանգույցում տեղադրել ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան մարմնի կողմից կնքված ավտոմատ կառավարման և ջրաչափիչ սարքավորումներ, որոնց միջոցով կապահովվի տվյալների առցանց հաղորդումը, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրաքանակի և բնապահպանական ելքի կարգավորումը և վերահսկումը:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

14:33 Մարտ 28, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news