Վերականգնվող էներգիայի օգտագործման ծավալներն աճում են ռեկորդային տեմպերով

Վերականգնվող էներգիայի օգտագործման ծավալներն աճում են ռեկորդային տեմպերով

ԷկոԼուր

Վերականգնվող էներգիայի օգտագործման ծավալներն աճում են ռեկորդային տեմպերով, իսկ նրա արժեքը նվազում է: Վերականգնվող աղբյուրներից արտադրված էներգիայի մասնաբաժինն անցյալ տարի աճել է 8 տոկոսով: Խոսքն արևի, քամու, կենսազանգվածի ու թափոնների մասին է: Մաքուր աղբյուրների օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունն այսօր կազմում է ամբողջ էներգետիկ բալանսի 11.3 տոկոսը: Գիտնականների հաշվարկներով՝ արդյունքում հաջողվել է կանխել 1.7 գեգատոննա ածխածնի երկօքսիդի արտանետում: Այս տվյալները հրապարակել է ՄԱԿ-ը իր պաշտոնական կայքում:
Հանածո վառելիքի հետ համեմատ, վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումներն անցյալ տարի եղել են մոտ երկու անգամ ավելի: Առավել շատ ներդրումներ էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման համար անում են Եվրոպայի երկրները: Այս առումով լիդերներ են Մեծ Բրիտանիան ու Գերմանիան: Եվրոպական երկրների ընդհանուր ներդրումներն արևի ու քամու էներգիայի զարգացման համար աճել են 3 տոկոսով և կազմել 59.8 միլիարդ ԱՄՆ դոլար:

ՄԱԳԱՏԷ-ից էլ հայտնում են, որ շնորհիվ էներգիայի վերականգնվող աղբյուրների անցման՝ ջերմոցային գազերի արտանետումների ծավալները չեն աճում և արդեն երրորդ տարին մնում են նույն մակարդակի վրա:


17:49 Ապրիլ 12, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news