Կմշակվի «Փոքր հիդրոէներգետիկայի բնապահպանական հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ծրագիր»

Կմշակվի «Փոքր հիդրոէներգետիկայի բնապահպանական հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ծրագիր»

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին Փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի փորձագիտական խումբը քննարկեց փոքր հիդրոէներգետիկայի բնապահպանական հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները: Մասնագետները մանրամասն քննարկեցին ՀՀ կառավարության 2016թ-ի դեկտեմբերի 29-ի նիստի N 53 արձանագրային որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգը: Ըստ կառավարության որոշման՝ 6 ամսվա ընթացքում պետք է ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացվի հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը:
Փորձագիտական խումբը որոշեց հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում ներառել «Փոքր հիդրոէներգետիկայի ոլորտի բնապահպանական հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ծրագիր»: Փաստաթղթում կներկայացվեն փոքր հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման գործընթացում շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված գործողությունները: Մասնավորապես, կմշակվեն ՓՀԷԿ-երի համար պարտադիր կատարման ենթակա այն պայմաններն ու պահանջները, որոնց կատարումը կվերացնի կամ նվազագույնի կհասցնի շրջակա միջավայրի վրա բացասական հետևանքները։

Քննարկմանը մասնակցեցին ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետներ՝ Բնապահպանական պետական տեսչության հաշվառման և վերլուծության բաժնի պետ, քիմիական գիտությունների թեկնածու Ռոզա Ջուլհակյանը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Նազիկ Մկրտչյանը, Ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի առաջատար մասնագետ Նազիկ Չզմաչյանը, անկախ փորձագետներ՝ «Կայուն Կովկաս» (SCOPE) ազգային համակարգող Արմեն Գևորգյանը, ձկնաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը, հիդրոտեխնիկ ճարտարագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ինեսսա Գաբայանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, իրավաբան Նազելի Վարդանյանը:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

16:44 Փետրվար 10, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news