ՓՀԷԿ-երի ձեռնարկն արդեն համացանցում է

ՓՀԷԿ-երի ձեռնարկն արդեն համացանցում է

ԷկոԼուր

Լույս է տեսել «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ձեռնարկը: Սույն թվականի հունիսի 21-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ձեռնարկի շնորհանդեսը և համանուն  ծրագրի արդյունքների ամոփումը:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ  արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ քաղաքաշինության նախարարությունների, միջազգային դոնոր կազմակերպությունների, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, փոքր ՀԷԿ-երի, գիտական ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, ներկայացուցիչներ:

Ձեռնարկը ներկայացնում է 48 գետերի և 3 ջրաղբյուրների վրա կառուցված  87 փոքր ՀԷԿ-երի մշտադիտարկման ընդհանուր արդյունքները, հայտնաբերած խնդիրները, գետերի ծանրաբեռնվածությունը ՓՀԷԿ-երով, գետերի ձկնաշխարհը, ՓՀԷԿ ոլորտի բարեփոխումների վերաբերյալ առարարկություններ՝ ուղղված ՀՀ բնապահպանության, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ քաղաքաշինության նախարարություններին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, զարգացման բանկերին:

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագիրն իրականացվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի և ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Ձեռնարկի հայերեն տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:

14:29 Հունիս 24, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news