Հայաստանում առաջին անգամ իրականացվելու է էներգախնայող ապակիների մշակում

Հայաստանում առաջին անգամ իրականացվելու է էներգախնայող ապակիների մշակում

ԷկոԼուր

Հայաստանում առաջին անգամ իրականացվելու է էներգախնայող ապակիների մշակում։ Ներդրումային ծրագրի իրականացնողը «ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն է: Ս.թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց ընկերությանը՝  տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար:

Ինչպես նշված է ընկերության ներկայացրած հայտում՝ ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են այլումինե, մետաղապլաստե տարատեսակ լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրության համար, ապակու (թրծում, լամինապատում, անցքերի փորվածքներ, եզրերի հղկում), մետաղապլաստե, ալյումինե դռների և պատուհանների արտադրության: Ըստ հայտի՝ ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 7,559,830,800 դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 869,558,634 դրամ:

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 7.5 մլրդ դրամ, որից 3.5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2 մլրդ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

Նշված է, որ ընկերության կողմից արդեն իսկ իրականացվել է 95.6 մլն դրամի ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 870 մլն դրամի կապիտալ ներդրում (տարածքների ձեռքբերում և վերանորոգում, նոր սարքավորումների ձեռքբերում): Ներկայումս առկա է 170 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 80-100 նոր աշխատատեղ` 160,000 դրամ միջին աշխատավարձով։

Դեկտեմբեր 20, 2019 at 14:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր