ԷկոԼուր
«ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՀԻԴՐՈ ԿԱՍԿԱԴ» ՓԲԸ-ն վերազինում է Որոտանի հիդրոկասկադը:
ՀՀ կառավարության սույն թվականի հոկտեմբերի 10-ի նիստում հիդրոկասկադը շահագործող «ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՀԻԴՐՈ ԿԱՍԿԱԴ» ՓԲԸ-ն 6,392,618,400 դրամ արժողությամբ ապրանքների ներկրման համար մաքսատուրքից ազատման արտոնություն ստացավ։ Ապրանքների մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 512,980,742 դրամ:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ներդրումային ծրագրի ավարտից հետո կանխատեսվում է, որ «ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՀԻԴՐՈ ԿԱՍԿԱԴ» ՓԲԸ-ն կարտադրի շուրջ 15,300,000,000 դրամի էլեկրաէներգիա և այն ամբողջությամբ կիրացնի ՀՀ տարածքում: 2018 թ․ ընթացքում ընկերությունն արտադրել է 13,700,000,000 դրամի էլեկտրաէներգիա:
Ինչպես ՀՀ կառավարության նիստում որոշման նախագիծը ներկայացնելիս ասաց էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է իրականացնել 27,5 մլրդ դրամի չափով ներդրում, որից 10,9 մլրդ դրամն արդեն իսկ իրականացվել է: Մնացած մասը կիրականացվի սարքավորումների ձեռքբերման, տեղադրման աշխատանքների համար: Ներկայումս ընկերությունում առկա է 151 աշխատատեղ՝ 413 հազար դրամ միջին աշխատավարձով: Ներդրումային ծրագրի շրջանակներում արդեն իսկ ստեղծվել է 10 նոր աշխատատոեղ՝ 750 հազար դրամ միջին աշխատավարձով:
Հոկտեմբեր 10, 2019 at 17:14