Շրջակա միջավայրի նախարարությունը ՋԹ է տրամադրել Աղստև գետի վրա նոր ՓՀԷԿ-ի կառուցման համար, իսկ «Հորս-1»-ինը՝ մերժել

Շրջակա միջավայրի նախարարությունը ՋԹ է տրամադրել Աղստև գետի վրա նոր ՓՀԷԿ-ի կառուցման համար, իսկ «Հորս-1»-ինը՝ մերժել

ԷկոԼուր

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը տրամադրել է ջրօգտագործման թույլտվություն Տավուշի մարզի Իջևան քաղաքի վարչական տարածքում գտնվող Աղստև գետի վրա «Վարդեր» ՓՀԷԿ-ի կառուցման նպատակով։ ՋԹ-ն տրամադրվել է «Վարդան Օրդինյան» ՍՊԸ-ին մինչև 2021 թ․ հունվարի 22-ը գործողության ժամկետով: Այս մասին հայտնում են նախարարությունից՝ ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան։ Միևնույն ժամանակ նախարարությունից հայտնել են, որ մերժվել է Վայոց ձորի մարզի վարչական տարածքում գտնվող «Սպիտակ» կոչվող չորս աղբյուրներից «Հորս-1» ՓՀԷԿ-ի կառուցման համար ջրօգտագործման թույլտվության հայտը, քանի որ ջրառը նախատեսվել է իրականացնել Թառատուն գետի հոսքի ձևավորման գոտում։ 

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Վ․Ջիլավյանի 2020 թ․ մարտի 31-ի N5/07․1/3564 գրության մեջ մասնավորապես նշված է․ «Ի պատասխան Ձեր 2020թ. մարտի 20-ի գրության հայտնում եմ, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի վարչական տարածքում գտնվող Աղստև գետի վրա «Վարդեր» ՓՀԷԿ-ի կառուցման նպատակով «Վարդան Օրդինյան» ՍՊԸ-ին 2020 թ․ հունվարի 22-ին շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրվել է N000017 ջրօգտագործման թույլտվություն մինչև 2021 թ․ հունվարի 22-ը գործողության ժամկետով: 

Համաձայն N000017 ջրօգտագործման թույլտվության՝ ջրառի չափն ըստ ամիսների կազմելու է. հունվար-2.64 մ/վ, փետրվար-2-53 մ/վ, մարտ-2.74մ/վ, ապրիլ-10 մ/վ, մայիս-10 մ/վ, հունիս-10 մ/վ, հուլիս-6.50մ/վ, օգոստոս-7.56մ/վ, սեպտեմբեր 4.25մ/վ, հոկտեմբեր-4.80մ/վ, նոյեմբեր-3.8 մ/վ, դեկտեմբեր-3.25մ/վ, իսկ բնապահպանական թողքը կազմելու է՝ հունվար-1.34 մ/վ, փետրվար-1.22 մ/վ, մարտ-1.60մ/վ, ապրիլ-3.49 մ3/վ, մայիս-2.82 մ/վ, հունիս-1.96 մ/վ, հուլիս-1.64մ/վ, օգոստոս-1.44մ/վ, սեպտեմբեր 1.45մ/վ, հոկտեմբեր-1.39մ/վ, նոյեմբեր-1.51մ/վ, դեկտեմբեր-1.48մ/վ։ 

Ուսումնասիրելով «Գնդասար էներգո» ՍՊԸ-ի կողմից 2019 թ․ նոյեմբերի 19-ին շրջակա միջավայրի նախարարություն ներկայացված Վայոց ձորի մարզի վարչական տարածքում գտնվող «Սպիտակ» կոչվող չորս աղբյուրներից «Հորս-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման համար էներգետիկական նպատակով ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը՝ պարզվել է, որ ջրառը նախատեսվում է իրականացնել Թառատուն գետի հոսքի ձևավորման գոտում, ինչի արդյունքում տեղի կունենա էկոհամակարգի բնական վիճակի խախտում: Համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 1-ին կետի՝ ջրօգտագործման թույլտվության հայտերը մերժվում են, եթե պահանջվող ջրօգտագործման թույլտվությունը չի համապատասխանում ՀՀ ջրային օրենսգրքին, կամ ջրի ազգային քաղաքականությանը, կամ ջրի ազգային ծրագրին, կամ ջրավազանային կառավարման պլաններին, կամ դրանց առնչվող նորմատիվ իրավական այլ ակտերին։ Համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ե» ենթակետի՝ փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են, եթե դրանց կառուցումը նախատեսվում է գետերի հոսքի ձևավորման տարածքներում: 

Ղեկավարվելով ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 1-ին կետով, 2-րդ մասի 2-րդ կետի «ե» ենթակետով, ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 1-ին կետով, վարչապետի 2018 թ․ հունիսի 11-ի N745-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետի պահանջներով՝ Վայոց ձորի մարզի վարչական տարածքում գտնվող «Սպիտակ» կոչվող չորս աղբյուրներից «Հորս-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման համար էներգետիկական նպատակով ջրօգտագործման թույլտվությունների ստացման հայտը համաձայն 2020 թ․ փետրվարի 18-ի շրջակա միջավայրի նախարարի N6-Ա հրամանի՝ մերժվել է»։

17:42 Ապրիլ 01, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news