Մարդու իրավունքները և տնտեսական զարգացումը Հարավային Կովկասի երկրներում. կոնֆերանս Թբիլիսիում

Մարդու իրավունքները և տնտեսական զարգացումը Հարավային Կովկասի երկրներում. կոնֆերանս Թբիլիսիում

ԷկոԼուր

Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկեցին էներգետիկ ոլորտի խնդիրները և դրանց կարգավորման ուղիները «Հարավ-Կովկասյան կավճե շրջան» կոնֆերանսի ժամանակ: Կոնֆերանսը կազմակերպել էր վրացական «Կանաչ այլընտրանք» հասարակական կազմակերպությունը՝ «Brot fur die Welt»-ի (Գերմանիա) աջակցությամբ:

«Կանաչ այլընտրանք» ՀԿ-ի նախագահ Մանանա Կոչլադզեն ներկայացրեց Հարավային Կովկասում էներգետիկայի զարգացման միտումները մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից:
Կոնֆերանսի հիմնական թեմաներն են. «Մարդու իրավունքները և շրջակա միջավայրը. գնահատման գործիքների և բողոքների ներկայացման մեխանիզմների ակնարկ», «Ադրբեջանի արդյունաբերության ոլորտի հիմնական էկոլոգիական խնդիրները», «Հայաստանում «կանաչ» իրավունքների պաշտպանությունը», «Զարգացման նախագծերի իրականացման ժամանակ տեղի բնակչության պաշտպանությանն ուղղված արշավները», «Կորպորատիվ հաշվետվողականություն. OECD-ի առաջնային սկզբունքները, բողոքների մեխանիզը», «Քաղաքական իրավունքների կատարում. հասարակության մասնակցությունը, խոսքի ազատության իրավունքը, գենդերային իրավունքները», «Էներգետիկ նախագծերում մարդու սոցիալական և գենդերային իրավունքների խախտումները», «Բիզնեսի ճնշումները ակտիվիստների և կանանց վրա՝ «Արգիչի» փոքր ՀԷԿ-ի օրինակով»:


Հայկական պատվիրակության կազմում են. «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը, «Բլեջան» բնապահպանական ՀԿ-ի նախագահ Լիանա Ասոյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը, Արմավիրի մամուլի ակումբի տնօրեն Անժելա Ստեփանյանը, «Լոռե» էկո-ակումբի նախագահ Մանյա Մելիքջանյանը:

ԷկոLուրը կներկայացնի կոնֆերանսի մասնակիցների ելույթները իր հաջորդ հրապարակումներում:

 

10:26 Մարտ 01, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news