142 երկրների շարքում առողջության համար ամենավատ պայմաններում ապրում են Հայաստանի կանայք

142 երկրների շարքում առողջության համար ամենավատ պայմաններում ապրում են Հայաստանի կանայք

ԷկոԼուր

142 երկրների շարքում առողջության համար ամենավատ պայմաններում ապրում են Հայաստանի կանայք: 2014 թ-ի Հարվարդի, Բեռնի համալսարանների և «Համաշխարհային տնտեսական ֆորում» կազմակերպության համատեղ ուսումնասիրության համաձայն` հետազոտված 142 երկրների շարքում կանանց առողջության համար նպաստավոր պայմանների` մաքուր շրջակա միջավայրի տեսակետից Հայաստանը զբաղեցնում է ամենավերջին 142-րդ հորիզոնականը: Այս մասին մարտի 6-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանը: Ըստ նրա` հետազոտության մեջ ուսումնասիրվել է նաեւ կանանց  մասնակցությունը տնտեսության մեջ, նրանց կրթական մակարդակը, քաղաքական դաշտում ներգրավվածությունը: Հետազոտության համաձայն` 142 երկրների ցանկում կրթական մակարդակով՝ Հայաստանը 31-րդն է,  տնտեսության մեջ մասնակցության առումով 82-րդը, իսկ քաղաքական դաշտում ներգրվածության և որոշումների ընդունման վրա ազդեցության առումով՝ 123-րդը:

«Փաստորեն, կրթվածության և ինտելեկտի զարգացման մակարդակով Հայաստանում կանայք ապահովում են լավ ցուցանիշ, սակայն դրա հետ միասին նրանք չունեն ազդեցություն քաղաքականության մեջ և չեն կարող պաշտպանել առողջ շրջակա միջավայրում ապրելու իրենց իրավունքը և բարելավել սեփական առողջական պայմանները»,- ասաց Կարինե Դանիելյանը::

Ըստ Կարինե Դանիելյանի` աատճառներից մեկը մեր երկրում էկոլոգիական խնդիրների վերաբերյալ անլուրջ մոտեցումն է. «Մեզանում էկոլոգիային լուրջ վերաբերմունք դեռևս չկա, առողջապահության նախարարությունը միշտ խույս է տալիս շրջակա միջավայր և առողջություն կապից և դրանց հետ կապված խնդիրներից:  Մեզանում խիստ բացակայում է պետական մտածելակերպը, անհատի շահը գերակայում է հանրության շահին», - ասաց Կարինե Դանիելյանը:

Հայաստանում կանանց վիճակը վատթարացնող գործոններից մեկը Կ. Դանիելյանը համարում է արտագաղթը: 

«Ցուցանիշները ցույց են տալիս, որ տղամարդկանց 70 տոկոսը էմիգրանտներ են: Ես դա արդեն միգրացիա չեմ համարում, էմիգրացիա եմ համարում, որովհետև մեծ մասը գնում մնում են, ընտանիքներ են ստեղծում կամ այստեղից են ընտանիքներին տանում: Փաստորեն խիստ դիսբալանսի մեջ է մեր պոպուլյացիան: Սա բերում է  շատ մեծ փոփոխությունների: Օրինակ, մեզ ամեն կողմից մեղադրում են, որ  սելեկտիվ աբորտների շնորհիվ մեզ մոտ ավելի շատ է հարաբերակցությունը տղաների և աղջիկների ծնունդների, և մենք ստացվում ենք մի վայրենի ազգ, որը ոչնչացնում է աղջիկ երեխաներին: Այստեղ երկու երևույթ կա:  Առաջինը՝ սելեկտիվ աբորտն է, բայց ոչ ավելին, քան մյուս երկրներում, հատկապես մեր հարևան երկրներում, մյուսը հայտնի երևույթ է, եթե պոպուլյացիայում տղամարդկանց տոկոսը քչանում է, պոպուլյացիան փորձում է վերականգնել այդ բալանսը: Ամենացայտուն ցուցանիշը երեւում է հարեմներում, որտեղ հիմնականում տղաներ են ծնվում: Մի տղամարդ է, շատ կանայք, միկրոպոպուլյացիան գտնում է, որ տղամարդ չկա, ուրեմն պետք է վերարտադրել»,- ասաց Կարինե Դանիելյանը:



19:02 Մարտ 06, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news