Քաղաքացիական ակտիվիստ Եղիա Ներսեսյանին բաց են թողել

Քաղաքացիական ակտիվիստ Եղիա Ներսեսյանին բաց են թողել

ԷկոԼուր

Քաղաքացիական ակտիվիստ Եղիա Ներսեսյանին բաց են թողել Արաբկիրի ոստիկանության կողմից սեպտեմբերի 9-ին բերման ենթարկելուց հետո: Ոստիկանությունը Եղիա Ներսեսյանին և նրա իրավապաշտպանին տարել է ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ ընթանում էր «Խոսրովի անտառ» արգելոցում Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան արջի և բեզոարյան այծի ապօրինի որսի վերաբերյալ գործի քննությունը: Որսագողության դեպքը բացահայտվել է բնապահպանների, այդ թվում նաև Եղիա Ներսեսյանի ջանքերով 2012 թ-ին: Եղիան այս գործում հանդես է գալիս որպես վկա:

''Ինձ մի քանի անգամ իրազեկել էին ցուցմունք տալու վերաբերյալ: Ես պատասխանել էի, որ գերզբաղված եմ և ունեմ ձեզ մոտ արդեն նախկինում տված ցուցմունք...ոչինչ չի փոխվել, դուք այն կարող եք վերահրապարակել…ես դեմ չեմ'', - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Եղիա Ներսեսյանը: 

Իրեն բերման ենթարկելու փաստը քաղաքացիական ակտիվիստը անվանեց անհեթեթություն: 

Լուսանկարը` http://www.preparliament.com

18:37 Սեպտեմբեր 09, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news