Հարձակվել են «կանաչ» ակտիվիստ եւ Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածու Գեւորգ Սաֆարյանի վրա

Հարձակվել են «կանաչ» ակտիվիստ եւ Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածու Գեւորգ Սաֆարյանի վրա

ԷկոԼուր

Հոկտեմբերի 27-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Խանջյան փողոցում, անհայտ անձինք հարձակվել են «կանաչ» ակտիվիստ, բնապահպանական ակցիաների եւ միջոցառումների ակտիվ մասնակից, Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածու Գևորգ Սաֆարյանի վրա և կոշտ առարկայով հարվածել նրա գլխին, որի հետևանքով Գևորգ Սաֆարյանը կորցրել է գիտակցությունը: Նրան տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որտեղ նա բուժօգնություն   է ստացել: 
Այս մասին տեղեկացնում է Նախախորհրդարանը:

«Այս միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նախորդ գիշերներին տեղի ունեցածը, մասնավորապես՝ Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ավտոմեքենաների հրկիզումը, ծրագրավորված հարձակում է, որն ունի քաղաքական շարժառիթ և ուղղված է «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման դեմ:

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ մարտահրավերն ընդունված է, և հայտնում է իր հաստատակամությունը, որ ապրիլի 24-ին ժողովրդի կամքի պարտադրմամբ հեռացնելու է ռեժիմին»,- մասնավորապես նշված է Նախախորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ:



Նոյեմբեր 28, 2014 at 13:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր