ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կմիանա տարածքային կառավարման նախարարությանը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կմիանա տարածքային կառավարման նախարարությանը

ԷկոԼուր

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը կմիացվի ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը: Միեւնույն ժամանակ ՀՀ կառավարության կազմը կհամալրի նոր՝ Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը: Այս մասին ՀՀ  կառավարության նոյեմբերի 6-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ըստ վարչապետի`փոփոխության նպատակը ավելի արդյունավետ կառավարման համակարգ ապահովելն է:

Կառավարության կառուցվածքում փոփոխություններն արտացոլված են «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում, որը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովին:

15:22 Նոյեմբեր 06, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news