Համահայկական բնապահպանական ճակատը ստեղծում է Էկոլոգիայի խնդիրներով զբաղվող փորձագետների խումբ

Համահայկական բնապահպանական ճակատը ստեղծում է Էկոլոգիայի խնդիրներով զբաղվող փորձագետների խումբ

ԷկոԼուր

Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) ստեղծում է Էկոլոգիայի խնդիրներով զբաղվող տարբեր ոլորտների փորձագետների խումբ, որը մասնագիտական գնահատական կտա էկոլոգիային առնչվող ծրագրերին:

«Մենք տեսնում ենք, որ պետական համակարգում այդ գնահատականը, վերահսկողությունը կամ ընդհանրապես բացակայում է,  կամ շատ ցածր մակարդակի վրա է: Այդ պատճառով մենք ուզում ենք ստեղծել այլընտրանքային մասնագիտական խումբ, որը կկարողանա իրականացնել անկախ գնատահատականներ, անկախ մոնիտորինգ, անկախ վերլուծություներ և հետազոտություններ», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց ՀԲՃ-ի անդամ Լևոն Գալստյանը:

«Հաճախ բնապահպանների խոսքը դիտում են ոչ կշռադատված, ոչ հիմնավոր, մտածում են, որ ուղղակի գոռում են այս կամ այն խնդիրների մասին առանց հիմնավորված լուրջ կարծիք ունենալու: Այսօր խնդիր ունենք հավաքելու բոլոր այն մասնագետներին, ովքեր սրտացավ են և պատրաստ են կամավոր իրենց ներուժը ներդնելու և ներկայացնելու մասնագիտական հիմնավոր կարծիք, որը կօգնի երիտասարդներին դրա հիման վրա կառուցելու պայքարը, - ասաց ՀԲՃ-ի անդամ Աննա Աղլամազյանը, - հույս ունենք, որ մեր հանրության մեջ և Սփյուռքում նաև կան այն մասնագետները, ովքեր պատրաստ են իրենց ժամանակից մի փոքր ներդնելու և ասելու այն կարծիքը, որը մեզ կօգնի ամեն հարցի և հատկապես ամենացավոտ հարցերի շուրջ ունենալ հիմնավորված մասնագիտական կարծիք»:



15:13 Փետրվար 16, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news