Եղիա Ներսեսյան. «Չչարաշահենք բնությունը հանուն մեր անձնական, թեկուզ պետական շահի» (Լուսանկարներ)

Եղիա Ներսեսյան. «Չչարաշահենք բնությունը հանուն մեր անձնական, թեկուզ պետական շահի» (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Սեպտեմբերի 25-ին Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ բնապահպան, լուսանկարիչ Եղիա Ներսեսյանի` «ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ Է» խորագիրը կրող զրույց-հանդիպումը քաղաքացիների հետ:

«Երբ ես նոր էի եկել, անընդհատ լսում էի «Երկիրը երկիր չէ» արտահայտությունը, որը ինձ շատ է բարկացնում: Ես, ճանաչելով Հայաստանի բնությունը, ասեմ, որ իրականում երկիրը շատ լավ երկիր է:», -  հանդիպման մասնակիցներին ասաց Եղիա Ներսեսյանը և որպես ապացույց ներկայացրեց Հայաստանի բնության վերաբերյալ իր հեղինակային լուսանկարները: Լուսանկարներում պատկերված էին ինչպես մեր չքնաղ գետերը, լճերը, լեռները, այնպես էլ մեռյալ տարածքները՝ թունավոր պոչամբարները, պայթեցված լեռների հսկայական խոռոչները, որոնք մնում են նվեր հայ ժողովրդին բնապահպանական ամենամեծ աղետի՝ հանքարդյունաբերության արդյունքում:

«Հայաստանը շատ հարուստ երկիր է, բայց հարուստ է ոչ թե իր ընդերքով, այլ նրանով, ինչ ունի ընդերքից դուրս: Մեր երկրի բարիքները նրա համար չեն, որ այսօր շահագործենք: Մենք պիտի ապրենք մեր երկրի հետ ներդաշնակ: …Չկա կայուն հանքարդյունաբերություն աշխարհում, չկա ոչ մի պետություն, որ կկարողանա հանքարդյունաբերությամբ կայուն պետություն ստեղծել…Գլխավոր խնդիրն այն է, որ մարդը կարծում է, որ ինքը բարձրագույն արժեք է, և մնացած ամենի ինչն իրենից ցածր է դասում, բայց իրականում մարդն ամբողջ մոլորակի, բնության մի մասն է: Երբ ապրենք այդ գիտակցությամբ և չչարաշահենք բնությունը հանուն մեր անձնական, թեկուզ պետական շահի, ապրենք ներդաշնակ բնության հետ, ոչ մի խնդիր չի առաջանա»,- իր ելույթում մասնավորապես ասաց Եղիա Ներսիսյանը:



17:16 Սեպտեմբեր 26, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news