ԶՊՄԿ-ն ընդդեմ ԷկոԼուրի

ԶՊՄԿ-ն ընդդեմ ԷկոԼուրի

ԷկոԼուր

Սույն թվականի հուլիսի 8-ին «Զանգեզուրի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարների արդյունահանման նախագծի փոփոխություն (ներառյալ արդյունահանման ծավալների փոփոխություն, ընդերքի տեղամասի ընդլայնում, թույլտվության ժամկետի երկարաձգում)» նախագծի հանրային քննարկումները: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն և «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ն մասնակցեցին քննարկումներին և դիմեցին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին և Կապանի քաղաքապետ Աշոտ Հարությունյանին՝ չեղյալ ճանաչել այդ լսումները՝ հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և  «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 19 նոյեմբերի 2014թ. համար 1325-Ն որոշման պահանջները: Դիմումը հրապարակված է www.ecolur.org կայքում: ԷկոԼուրը՝ որպես լսումների մասնակից, հրապարակել է նաև կարծիք լսումների անցկացման վայրի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքի փոփոխման անհրաժեշտության մասին: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) արձագանքեց՝ ԷկոԼուրի հասցեին ուղղելով պատասխաններ: Բոլոր երեք արձագանքներում  ԷկոԼուրի նյութերի բողոքարկվող կետերից եւ ոչ մեկը չի պարունակում վարկաբեկող և վիրավորական արտահայտություն ոչ կոմբինատի, ոչ կոնկրետ անձանց հասցեին: Սակայն, ի հակառակ դրան, ԶՊՄԿ-ի երեք արձագանքները պարունակում են վիրավորական և ոչնչով չհիմնավորված  արտահայտություններ ԷկոԼուրի հասցեին:

«… ԶՊՄԿ վրա սևեռված հետաքրքրությունը, մեր ընկալմամբ և Ի. Զառաֆյանի հետ անձնական շփումների արդյունքում ստեղծված տպավորությամբ, անառողջ և պրովոկատիվ կողմնակալ մոտեցումների տիրույթում է», ,- մասնավորապես նշված է ԶՊՄԿ հասարակության հետ կապերի բաժնի հայտարարության մեջ: Իսկ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի ստորագրությամբ՝ ԷկոԼուրին ուղղված նամակում մասնավորապես նշված է. «…Ցավալի է, որ տվյալ պարագայում հրապարակման հեղինակները շեղվել են հանրային լսումների բուն էությունից և փորձել են վարկաբեկել իրականացված գործընթացները՝ կատարելով որոշակի պատվերնր կամ հետապնդելով այլ հակահասարակական նպատակներ»: 

Հաշվի առնելով  «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի վարած քաղաքականությունը՝ ազատ արտահայտվելու հնարավորություն տալ բոլոր շահագրգիռ կողմերին, հրապարակում ենք ԶՊՄԿ-ի արձագանքները:  

Մեր կողմից նշենք, որ մեր ուշադրությունը սևեռված է  վերը նշված ԶՊՄԿ-ի նախագծի հասարակական քննարկման գործընթացի վրա, և մենք շարունակելու ենք հրապարակել այս գործընթացի զարգացումների մասին:

 
 
 
 
 

 

 

 
 
 

Հուլիս 18, 2016 at 14:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր