Զանգվածային ծառահատումներ Եղեգիս գետի հարևանությամբ (լուսանկարներ)

Զանգվածային ծառահատումներ Եղեգիս գետի հարևանությամբ (լուսանկարներ)

ԷկոԼուր

Սույն թվականի հոկտեմբերի 17-ին` ՀՀ Վայոց ձորի մարզի Հերմոն համայնքի վարչական տարածքում, Եղեգիս գետի հարևանությամբ, ԷկոԼուրի ֆոտոխցիկը ֆիքսեց հարյուրավոր հատված ծառերի կոճղեր: Պարզ երևում էր, որ հատվել էին առողջ և երիտասարդ ծառեր: Հատված ծառերի կոճղերն այնքան շատ էին, որ հնարավոր չէր տեղում հաշվել դրանց քանակը: Նկարահանումների վայրում հայտնվեց ոստիկանական ավտոմեքենա: Ինչպես տեղում ԷկոԼուրին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցները, տարածքը, որտեղ իրականացվել են ծառահատումները, ունի առանձին սեփականատեր: Նրանց խոսքով՝ տարածքի սեփականատերն ինքն է տնկել այդ ծառերը հետագայում կտրելու և վաճառելու նպատակով: Ոստիկանության աշխատակիցների խոսքով՝ օրենքի խախտում տեղի չի ունեցել:

ԷկոԼուրը հարցում է ուղղում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչություն:

  1. Արդյո՞ք անցկացվել է ստուգում զանգվածային ծառահատումների փաստի առթիվ, որպեսզի պարզվի` օրինական, թե անօրինական են Եղեգիս գետի ափին կատարված հատումները:
  2. Ու՞մ է պատկանում ծառահատումների տարածքը, համայնքի՞, թե՞ մասնավոր անձի:
  3. Եթե տարածքը պատկանում է մասնավոր անձի, ապա ե՞րբ են տնկվել ծառերը, մինչեւ տարածքի սեփականաշնորհո՞ւմը, թե՞ դրանից հետո: Հայտնի՞ է, թե ինչ տեսակի ծառեր են հատվել,  արդյո՞ք դրանց մեջ կան ընկուզենիներ, որոնք արգելված է հատել անգամ մասնավոր տարածքում կամ այգում:
  4. Արդյո՞ք պարզվել է, թե ծառահատումների տարածքը գտնվում է Եղեգիս գետի պաշտպանիչ գոտում, թե ոչ:
 
 
 

 

Հոկտեմբեր 19, 2015 at 11:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր