Արդյո՞ք Արդվիի անտառը չի հատվելու Շեկաղբյուրի ծրագրի համար

Արդյո՞ք Արդվիի անտառը չի հատվելու Շեկաղբյուրի ծրագրի համար

ԷկոԼուր

ԷկոԼուրը տեղեկություն ստացավ ՀՀ Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչներից, որ հատման համար համարակալվել են Արդվի գյուղին հարակից Թումանյանի անտառպետության ներքո գտնվող անտառի մի շարք ծառեր: Բնակիչները մտահոգված են, որ անտառահատումները նախատեսված են Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման ուսումնասիրման համար ենթակառուցվածքների զարգացման նպատակով, քանի որ նախկինում այս անտառում հատումներն արգելված են եղել:

Այս կապակցությամբ ԷկոԼուրը հարցում ուղղեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին` խնդրելով տեղեկացնել.

«-Արդյո՞ք Արդվի գյուղին հարակից Թումանյանի անտառպետության տարածքում հատատեղի նախատեսված է անտառկառավարման պլանով և երբվանի՞ց:

- Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքն ընդգրկվա՞ծ է «Հայանտառ»-ի անտառային ֆոնդում, և եթե այո, ապա ի՞նչ դիրքորոշում ունի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը այս ծրագրի վերաբերյալ»:

Լուսանկարները` Արդվիի բնակիչների

17:55 Նոյեմբեր 20, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news