ԷԿՈԼՈՒՐՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

ԷԿՈԼՈՒՐՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

ԷկոԼուր

Մարտի 25-ին Գյումրիում երրորդ անգամ նշեցին Խոսքի ազատության օրը: Այս օրն ընտրված է ի պատիվ այն նշանակալից իրադարձության, երբ հասարակական նվիրատվությունների շնորհիվ հվաքվեց 25 միլիոն դրամ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը, որպեսզի ընկերությունը չզրկվի եթերից: Հիշեցնենք, որ 2008թ. «ԳԱԼԱ»ն լուսաբանեց ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքը, ինչի համար ճնշումների ենթարկվեց հարկային մարմինների կողմից:

Այդ ժամանակվանից մարտի 25-ը նշվում է որպես Խոսքի ազատության օր: Միջոցառման գլխավոր մասնակիցները նվիրատվություններ հավաքած կազմակերպություններն էին: Այս տարի Գյումրի ժամանեցին հյուրեր Երեւանից, Վանաձորից, Ալավերդիից:

Կազմակերպիչները մրցանակ շնորհեցին 4 լրագրողների:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մարտիրոսյանը մրցանակ ստացավ Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի եւ «Իրավաբաններն ընդդեմ խոշտանգման» հասարակական կազմակերպության կողմից իրավապաշտպանության խնդիրների լուսաբանման համար:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սաթենիկ Կաղզվանցյանը Գյումրիի շահերի պաշտպանության ոլորտի մի խումբ հասարակական կազմակերպությունների կողմից մրցանակ ստացավ քաղաքային եւ շահերի պաշտպանության խնդիրների լուսաբանման համար:

«Հետք» պարբերականի լրագրող Լարիսա Փարեմուզյանը Խոսքի ազատության օրվա կազմակերպական խորհրդի կողմից մրցանակ ստացավ հետաքննական լրագրության ոլորտում կատարած բացահայտումների համար:

«ԷկոԼուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը Հայաստանի Էկոլոգիական հասարակական դաշինքի կողմից մրցանակ ստացավ բնապահպանական խնդիրների արագ արձագանքման եւ լուսաբանման գործում «ԷկոԼուր» ՀԿ-ի www.ecolur.org  կայքի զարգացման գործում ունեցած ներդրման համար: Մրցանակը հանձնեց Գյումրիի Օրհուս կենտրոնի համակարգող Գեւորգ Պետրոսյանը:

Մարտ 28, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր