Պայմանագրային պահանջների խախտման համար առկա՞ է ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման որևէ դեպք, հարցում ՏԿԵ նախարարին

Պայմանագրային պահանջների խախտման համար առկա՞ է ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման որևէ դեպք, հարցում ՏԿԵ նախարարին

ԷկոԼուր

Ընդերքօգտագործողների կողմից ՀՀ օրենսդրության և պայմանագրային պահանջների խախտումների և դրանց արդյունքում ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման դեպքերի մասին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Սուրեն Պապիկյանին:

Հարցման մեջ նշված է.

«Հարգելի պարոն Սուրեն Պապիկյան,

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) շրջանակներում հրապարակված Հայաստանի առաջին ազգային զեկույցի (https://www.eiti.am/hy/annual-reports/2018/) համաձայն՝ մետաղական հանքավայրեր շահագործող որոշ ընկերություններ չեն կատարել ՀՀ օրենսդրությամբ և ընդերքօգտագործման պայմանագրերով նախատեսված վճարումներ՝ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացումներ, հանքարդյունահանման պայմանագրով սահմանված համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված պարտավորություններ, բնօգտագործման և բնապահպանական վճարներ։ Իսկ բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված ստուգումների արդյունքում արձանագրվել են կազմակերպությունների կողմից ապօրինի շահագործվող տեղամասեր, հանքարդյունահանման թույլտվությամբ ամրագրված ծավալների գերազանցումներ և այլ կարգի խախտումներ։

Հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը, դիմում ենք Ձեզ հետևյալ հարցադրումների պարզաբանման համար՝

1. 2015-2019թթ. ժամանակահատվածում ՀՀ օրենսդրության և պայմանագրային պահանջների խախտման համար քանի՞ և կոնկրետ ո՞ր մետաղական հանքավայր շահագործվող կազմակերպություններն են զգուշացվել ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման հավանականության մասին, և զգուշացումից հետո ինչ ընթացք է ստացել գործընթացը։

2. Այս հիմքով առկա՞ է ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման որևէ դեպք, և եթե առկա է, ապա որ կազմակերպությունների ընդերքօգտագործման իրավունքներն են դադարեցվել»։

 

17:24 Օգոստոս 09, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news