Արդյոք ուժը կորցրած ճանաչվե՞լ են Արջուտի ոսկու, Լիճքի պղնձի, Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրերի ՇՄԱԳ-երին տրված դրական եզրակացությունները

Արդյոք ուժը կորցրած ճանաչվե՞լ են Արջուտի ոսկու, Լիճքի պղնձի, Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրերի ՇՄԱԳ-երին տրված դրական եզրակացությունները

ԷկոԼուր

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին՝ պարզելու հանքարդյունաբերական ընկերությունների հաշվետվությունների նախարարության կայքում հրապարակված չլինելու պատճառը  և արդյոք գործունեություն չծավալած հանքարդյունաբերական ընկերությունների ստացած դրական եզրակացություններն ուժը կորցրած ճանաչվել են, թե՝ ոչ :

Հարցման մեջ նշված է.

«Հարգելի պարոն նախարար,

ՀՀ կառավարությունը 2018թ. փետրվարի 22-ին ընդունել է   «Ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու կարգը սահմանելու մասին» թիվ   191 - Նորոշումը։ Ըստ որոշման՝  հաշվետվությունները պետք է ներառեն  շրջակա միջավայրի բոլոր բնական բաղադրիչների՝ հողային ծածկույթի, մթնոլորտային օդի, մակերևութային և ստորերկրյա ջրերի, բուսական ծածկույթի և կենդանական աշխարհի կրած ազդեցությունների վերաբերյալ ընդեքօգտագործողի կողմից  իրականացված մշտադիտարկումների տվյալները՝ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ծրագրով, օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքային նախագծով, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտով և ազդեցության գնահատման հաշվետվությամբ ամրագրված ցուցանիշների հիման վրա։      Այդ հաշվետվությունները եռամսյակային և տարեկան կտրվածքով պետք է ներկայացվեն  ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին  և տեղադրվեն այդ մարմնի պաշտոնական էլեկտրոնային կայքում։

Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության http://www.mnp.am/am/pages/233  կայքի՝ 2018-2019թթ. հաշվետվություններ են ներկայացրել մետաղական հանքավայրեր շահագործող հետևյալ ընկերությունները՝

  1. «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ - 2018թ. երկրորդ և երրորդ եռամսյակների և  2019թ. առաջին եռամսյակի համար
  2. «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» ՓԲԸ («ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ) - 2018թ. երկրորդ, երրորդ, չորրորդ եռամսյակների, ինչպես նաև 2018թ. տարեկան, 2019թ. առաջին և երկրորդ եռամսյակների համար։
  3. «ԼԻՃՔՎԱԶ» ՓԲԸ – 2018թ. երկրորդ, երրորդ եռամսյակների և 2018  տարեկանի համար
  4. «ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ- 2018թ. երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակների համար։ 

Սակայն, ըստ www.eiti.am կայքի,  տարեկան ՀՀ պետական բյուջե 150,0 մլն. դրամին համարժեք կամ դրանից բարձր հարկեր և վճարումներ կատարած կազմակերպությունների թիվը ՀՀ-ում 11-ն է,  իսկ ընդհանուր առմամբ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների թիվը կազմում է 23։

Հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը, խնդրում ենք հայտնել՝

1. Բոլո՞ր կազմակերպություններն են ծանուցվել հաշվետվություններ ներկայացնելու իրենց պարտավորությունների  մասին և ինչո՞վ է հիմնավորված հիմնական հաշվետվությունների բացակայությունը։ 

2. Քանի որ համաձայն https://reports.eiti.am/hy/ կայքի, փորձաքննական եզրակացության տրվելուց հետո մեկ տարվա ընթացքում գործունեություն չեն իրականացրել, ապա «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն  ուժը կորցրած ճանաչվե՞լ են շրջակա միջավայրի  վրա ազդեցության գնահատման հետևյալ դրական եզրակացությունները՝

  • 19.09.2015թ.  «Բակտեկ  էկո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արջուտի ոսկու հանքավայրի վերամշակման և ֆաբրիկայի կառուցման և շահագործման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվության (ՇՄԱԳ) վերաբերյալ» թիվ  ԲՖ 74։
  • 21.12.2015թ «Թաթսթուն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի  վրա ազդեցության գնահատման հաշվետվություն»  ԲՓ 96։
  • 29.06.2017թ «Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրի շահագործման» աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն»  նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական ԲՓ 60»։

18:16 Օգոստոս 09, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news