Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամանակ հնարավոր է ռադիոակտիվ իզոտոպների կուտակում շրջակա տարածքներում, արդյո՞ք կատարվում է մոնիթորինգ

Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամանակ հնարավոր է ռադիոակտիվ իզոտոպների կուտակում շրջակա տարածքներում,  արդյո՞ք կատարվում է մոնիթորինգ

ԷկոԼուր

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ժամանակ հնարավոր է հանքաքարից անջատվող ռադիոակտիվ իզոտոպների կուտակում շրջակա տարածքներում: Անհրաժեշտ է հանքավայրի շրջակա տարածքում կազմակերպել շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգ և մոնիթորինգի արդյունքները պարբերաբար ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե: Այս մասին նշված է «Գեոթիմ» ՓԲԸ-ի (ներկայումս «Լիդիան Արմենիա») տնօրեն Հայկ Ալոյանին ուղղված ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի 2012թ-ի փետրվարի 17-ին N 11-Մ-7 նամակում:

ԷկոLուրն այս կապակցությամբ սույն թվականի ապրիլի 17-ին հարցում է ուղարկել ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե` խնդրելով տեղեկացնել, թե արդյոք «Գեոթիմ» ՓԲԸ-ի (ներկայումս` «Լիդիան Արմենիա» ՓԲԸ) կողմից իրականացվել է հանքավայրի հարակից տարածքի ճառագայթային մոնիթորինգ, ներկայացվել են կոմիտեին դրա վերաբերյալ տվյալները, և եթե այո, ապա ինչպիսին են արդյունքները:

14:36 Ապրիլ 17, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news