Time ամսագիրը «2019 թվականի տարվա մարդ» է ճանաչել բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգին

Time ամսագիրը «2019 թվականի տարվա մարդ» է ճանաչել բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգին

ԷկոԼուր

Time ամսագիրը «2019 թվականի տարվա մարդ» է ճանաչել շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգին, ով պայքարում է աշխարհում կլիմայի փոփոխության դեմ:

«Նա թափ տվեց համաշխարհային շարժմանը: Թունբերգը դարձավ մարդկության առջև ծառացած ամենակարևորխնդրի ամենակարևոր ձայնը», - Time-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Ֆելսենթալի խոսքերն է մեջբերում bbc.com-ը:

Վերջին 100 տարվա ընթացքում 16-ամյա Գրետա Թունբերգն ամենաերիտասարդն է, ով արժանացել է «տարվա մարդ» կոչմանը:

Այս տարվա սեպտեմբերին բնապահպան ակտիվիստը մասնակցել էր ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությանը նվիրված խորհրդաժողովին՝ կոշտ քննադատելով աշխարհի առաջնորդներին արդյունավետ քայլեր չձեռնարկելու համար:

«Դուք ձեր դատարկ խոսքերով գողացել եք մեր երազանքներն ու մեր մանկությունը», - ասել էր Գրետա Թունբերգը, ում հաջողվել է կլիմայի փոփոխության դեմ պայքարում ներգրավվել միլիոնավոր երիտասարդներ ու ակտիվիստներ աշխարհի տարբեր անկյուններից:

11:52 Դեկտեմբեր 13, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news