Երևանը պատրաստվում է ունենալ «կանաչ» տրանսպորտ. Հայկ Մարության

Երևանը պատրաստվում է ունենալ «կանաչ» տրանսպորտ. Հայկ Մարության

ԷկոԼուր

Երևանի համար առաջնային մարտահրավերներից մեկը հանրային տրանսպորտի բարեփոխումներն են, որոնք, ի թիվս այլոց, նաև լուրջ բնապահպանական և սոցիալական բաղադրիչներ են պարունակում: Երևանը պատրաստվում է ունենալ «կանաչ» տրանսպորտ, և քաղաքն այդ գործում ակնկալում է միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության և նրա կառույցների աջակցությունը: Այս մասին նշել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսիի հետ հանդիպման ժամանակ:

Իր հերթին Վասիլիս Մարագոսը նշել է, որ Եմ կառույցները հանձնառու են գործընկեր երկրներում բնակչության համար ապահով և բարեկեցիկ միջավայր ստեղծելու գործում օժանդակելու և այս առումով պատրաստ են քննարկելու համագործակցության պայմանները որոշակի ոլորտներում:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

11:13 Հունվար 22, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news