Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք»-ում մոնիթորինգ կիրականացնի

Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք»-ում մոնիթորինգ կիրականացնի

ԷկոԼուր

Այս շաբաթ Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությունում կսկսի մեքենասարքավորումների տեխնիկական վիճակի և պայմանագրերին համապատասխանության մոնիթորինգ, հայտնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը: Նշվում է, որ Երևան համայնքն իր միջոցներով է շարունակելու նոր աղբամանների ձեռքբերման գործընթացը:

Օգոստոսի 12-ի խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանի հարցադրմանն ի պատասխան՝ արդյոք «Սանիթեք» ընկերությունը պատրաստվու՞մ է աղբահանության խնդիրը կարգավորելու նպատակով համագործակցել քաղաքապետարանի հետ և նոր մեքենաներ ու աղբամաններ ձեռք բերել, ընկերության ներկայացուցիչը նշել է, որ այս պահին «Սանիթեք»-ում նման հարց չեն քննարկում:

Նշենք, որ տևական ժամանակ է «Սանիթեք» ընկերությունը թերի աղբահանություն է իրականացնում մայրաքաղաքում: Քաղաքապետարանն ընկերությանը տուգանքների է ենթարկել: Ընկերության հետ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել: Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել էր, որ ընկերությունից առաջարկել են բարձրացնել պայմանագրի արժեքը,ինչին ինքը չի համաձայնել: Ըստ Մարությանի՝ մինչև սեպտեմբերի վերջ Երևանում կլինեն անհրաժեշտ թվով մեքենաներ աղբահանության հարցը կարգավորելու համար։

 

18:33 Օգոստոս 12, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news