Խոսրովի արգելոցում ծառերը ստրեսից ծաղկել են

Խոսրովի արգելոցում ծառերը ստրեսից ծաղկել են

ԷկոԼուր

WWF- Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի լուսանկարներ և մակագրել. ««Խոսրովի անտառ» արգելոցում այսօր հանդիպեցինք ծաղկած խնձորենիներ: Այս երևույթը իհարկե հրդեհի հետևանքն է: Ծառերը ստրեսային իրավիճակից են ծաղկել՝ ինքնավերարտադրության նպատակով»:

Հիշեցնենք, որ Խոսրովի պետական արգելոցում հրդեհ էր բռնկվել օգոստոսի 12-ին, որը շուրջ 17 օր չէր հաջողվում մարել: Արգելոցում հրդեհից նախնական տվյալներով տուժել է 2733 հեկտար տարածք, որից 201 հա գիհու անտառ, 1624 հա բուսածածկ տարածք, մնացածը լայնատերև անտառներ:



Սեպտեմբեր 11, 2017 at 18:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր