Սևանա լճում խեցգետնի պաշարները կրկնակի անգամ կրճատվել են

Սևանա լճում խեցգետնի պաշարները կրկնակի անգամ կրճատվել են

ԷկոԼուր

Սևանա լճում գրեթե կրկնակի անգամ կրճատվել են խեցգետնի արդյունագործական պաշարները: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիային գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

«Եթե անցյալ տարի խեցգետնի արդյունագործական պաշարը գնահատվել էր 4800 տոննա, ապա այս տարի այդ պաշարը կազմում է ընդամենը 2600 տոննա: Առաջին պատճառը գերորսն է` ոչ ցանկալի որսագործիքների կիրառմամբ: Խոսքը չինական զսպանակաձև խեցգետնորսիչների մասին է, որոնք որսում են և մանր, և մեծ չափի խեցգետիններ: Այդ որսագործիքները սկսեցին օգտագործել 2014 թ-ից, և հենց այդ ժամանակվանից նկատվեց խեցգետնի պոպուլացիայի զգալի մանրացում և պաշարների կրճատում», - ասաց Բարդուխ Գաբրիելյանը:

Ձկնաբանը շեշտեց, որ պետք է արգելվի այդ որսագործիքների ներմուծումը Հայաստան, դրանց կիրառումը, նաև պետք է արգելվի 9 սմ-ից մանր առանձնայկների որսը, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի վերականգնել խեցգետնի արդյունագործական պաշարները:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երկու ամիս առաջ հանձնարարեց ՀՀ բնապահպանության նախարարությանը ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել խեցգետնի որսի համար թույլատրվող որսագործիքների նկատմամբ ներկայացված տեխնիկական պահանջների և գործնականում դրանց չբավարարելու դեպքերը կանխարգելելու վերաբերյալ առաջարկություններ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին հանձնարարվեց ուժեղացնել վերահսկողությունը խեցգետնի որսի նկատմամբ։

Նոյեմբեր 28, 2017 at 15:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր