«Համահայկական բնապահպանական ճակատը» Բնապահպանության նախարարությունից պահանջում է Խոսրովի արգելոցի տնօրենի թեկնածուների տվյալները

«Համահայկական բնապահպանական ճակատը» Բնապահպանության նախարարությունից պահանջում է Խոսրովի արգելոցի տնօրենի թեկնածուների տվյալները

ԷկոԼուր

«Համահայկական բնապահպանական ճակատը» նամակով դիմել է ՀՀ բնապահպանության նախարարին` պահանջելով Խոսրովի արգելոցի տնօրենի թեկնածուների տվյալները: Նամակում ասված է.

«Ինչպես տեղյակ եք 2013թ. մարտի 15-ին ժամը 15:00 տեղի է ունենալու «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը: ՀՀ բնապահպանության նախարարության կայքում այս պահին տեղադրված են միայն դիմումներ ներկայացրած 11 թեկնածուների անուն ազգանունները: Համահայկական Բնապահպանական Ճակատը մարտի 6-ին պաշտոնական նամակով դիմել է նախարարին` խնդրելով հանրայնացնել բոլոր թեկնածուների մասին ազատ հրապարակման ենթակա տվյալները: Մասնավորապես, թեկնածուների`

  1. ծննդյան տարեթիվը,
  2. համապատասխան բնագավառի բարձրագույն կրթությունը,
  3. ԲՈՒՀ-երի անվանումները և բարձրագույն կրթություն ստանալու տարեթևերը,
  4. գիտական կոչումները,
  5. հրատարակված գիտական հոդվածների ցանկը,
  6. մասնագիտական և աշխատանքային փորձը,
  7. կուսակցական պատկանելիությունը (առկայության դեպքում):

          «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ բնապահպանության նախարարությունը, որպես պետական լիազոր մարմին, պետք է ապահովի վերոնշյալ տեղեկությունների մատչելիությունն ու հրապարակայնությունը»:

Մարտ 07, 2013 at 15:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր