Հայաստանի երեք մարզերում կենդանիների համար ստեղծվել են անվտանգ էկոլոգիական միջանցքներ

Հայաստանի երեք մարզերում կենդանիների համար ստեղծվել են անվտանգ էկոլոգիական միջանցքներ

ԷկոԼուր

Հայաստանի երեք՝ Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում կենդանիների համար ստեղծվել են անվտանգ էկոլոգիական միջանցքներ  Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրի արդյունքում: 

WWF-Հայաստանի տարածած հաղորդագրության համաձայն՝ հինգ տարի տևած ծրագրի նպատակն է նպաստել կենսաբազմազանության պահպանությանը և հողերի կայուն օգտագործմանը՝ առանց նվազեցնելու տեղի գյուղական բնակչության եկամուտները: 

Կայուն հողօգտագործման փորձի ներդրման համար Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 5 համայնքի հետ կնքվել են երկարաժամկետ՝ 7-10 տարվա տևողությամբ բնապահպանական համաձայնագրեր՝ 10 գյուղական բնակավայրերում բնապահպանական միջոցառումներ իրականացնելու համար։ Ծրագրի շնորհիվ ստեղծվել են անվտանգ միջանցքներ կենդանիների տեղաշարժի համար, ինչի արդյունքում էականորեն ավելացել է ընձառյուծների, բեզոարյան այծերի, գորշ արջերի թիվը։

էկոմիջանցքների խթանման ծրագրի կողմից համաֆինանսավորվել են՝  

•գյուղտեխնիկայի, շինարարական և ուղևորներ փոխադրող մեքենաների տրամադրում Արենիում և Սիսիանում,

•արևային ջրատաքացուցիչների տրամադրում յուրաքանչյուր տնային տնտեսությանը Արտավանում,

•բարձրարժեք պտուղների մշակման համար ոռոգման համակարգի ներդրում Զանգակատանը,

•մակատեղիների և հովվի տնակի կառուցում Հորսում։

Ծրագիրը ֆինանսավորվել է Գերմանիայի կառավարության կողմից՝ KfW Զարգացման բանկի միջոցով: 

 

17:13 Դեկտեմբեր 23, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news