ԷկոԼուր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր կառավարության աշխատակազմը ELARD-ի եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետեւյալ հանձնարարությամբ.
պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»:
Մինչ այս հրապարակումը վարչապետը նաև գրել էր, որ այսօր խորհրդակցություն է անցկացրել Ամուլսարի հարցով, որին մասնակցել է «Լիդիանի» ներկայացուցիչը:
«Ինձ հետաքրքրում էին նախագծված գործընթացի հնարավոր փուլերը՝ շոշափելիորեն, հնարավոր ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդներն ու կառավարության ունեցած լծակները:
Շարունակում ենք աշխատել այս խիստ կարեւոր թեմայի վրա», - նշել էր Նիկոլ Փաշինյանը:
Օգոստոս 21, 2019 at 15:21