ՀՀ վարչական դատարանը հետ է վերադարձրել Վայոց ձորի մարզպետարանի դիմումը՝ ընդդեմ Ջերմուկի և Եղեգնաձորի ավագանիների

ՀՀ վարչական դատարանը հետ է վերադարձրել Վայոց ձորի մարզպետարանի դիմումը՝ ընդդեմ Ջերմուկի և Եղեգնաձորի ավագանիների

ԷկոԼուր

ՀՀ վարչական դատարանը հետ է վերադարձրել Վայոց ձորի մարզպետարանի դիմումը՝ ընդդեմ Ջերմուկի և Եղեգնաձորի ավագանիների, որով տեղական ինքնակառավարման մարմինը պահանջում էր անվավեր ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 18.12.2018թ. թիվ 88 որոշումը՝ «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» և Եղեգնաձոր համայնքի ավագանու 23.05.2019թ. թիվ 45 որոշումը՝ «Եղեգնաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ»:

Երկու դեպքերում էլ դատարանն արձանագրել է, որ որ վիճարկվող իրավական ակտը նորմատիվ բնույթ չունի, տվյալ իրավական ակտը իրավական նորմ չի պարունակում, և դատարան դիմելու համար դիմումատուն ընտրել է ոչ պատշաճ դատավարական եղանակ:

Հիշեցնենք, որ ավագանիների կողմից նման որոշումների ընդունման հիմք են հանդիսացել Ջերմուկի 3000 և Եղեգնաձորի 2500 բնակիչների ստորագրություններով ավագանիներին ուղղված՝ մետաղական հանքարդյունաբերությունն իրենց համայնքներում մերժելելու վերաբերյալ հանրագրերը:

 

Դեկտեմբեր 11, 2019 at 11:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր