Ամուլսարի ծրագրի միջազգային փորձաքննության վերջնական եզրակացությունը Քննչական կոմիտեն կստանա հուլիսի վերջին

Ամուլսարի ծրագրի միջազգային փորձաքննության վերջնական եզրակացությունը Քննչական կոմիտեն կստանա հուլիսի վերջին

ԷկոԼուր

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի միջազգային փորձաքննության վերջնական եզրակացությունը Քննչական կոմիտեն կստանա հուլիս ամսվա վերջին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժ/պ Նաիրա Հարությունյանը:

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել:

Քննչական կոմիտեն՝ փորձաքննությունն իրականացնող «ԷԼԱՐԴ» ընկերությանը լրացուցիչ հարցադրումներ է առաջադրել, ինչպես նաև՝ պահանջել մի շարք մեկնաբանություններ, ինչի արդյունքում փորձաքննության կատարումը երկարաձգվել է:

Համալիր փորձաքննության վերջնական եզրակացությունը նախաքննական մարմինը կստանա հուլիս ամսվա վերջին, որի մասին հանդես կգա հայտարարությամբ», - գրել է Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Քննչական կոմիտեին հատկացված 396 հազար 900 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել էր «Earth link & Advanced Resources Development» (ELARD) ընկերությանը՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունները կատարելու, ինչպես նաև՝ հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների փորձաքննության համար։

15:00 Հուլիս 09, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news