2010-ին յուրաքանչյուրս շնչել ենք 30 կգ վնասակար նյութ

2010-ին յուրաքանչյուրս շնչել ենք 30 կգ վնասակար նյութ

Yеrkir.am

ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն` 2010-ին Հայաստանում մթնոլորտային արտանետումները կազմել են 263,9 հազար տոննա, որի 63,1 տոկոսը (166.4 հազ. տ) բաժին է ընկել ավտոտրանսպորտին, իսկ 36,9 տոկոսը` արտանետման անշարժ աղբյուրներին:

Հաշվարկների համաձայն` արտանետման անշարժ աղբյուրների քանակը Հայաստանում 3349 է, որոնց 84,1 տոկոսն ունեցել են սահմանային թույլատրելի հաստատված չափորոշիչներ:

ՀՀ-ում մեկ բնակչի հաշվով արտանետումները կազմել են 30 կգ, 1 ք.կմ-ի հաշվով (առանց Սևանա լճի հայելու մակերեսի)` 3.4 տ: Մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի 26,7 հազ. տ կազմել է ծծմբային անհիդրիդը , 2,3 հազ. տ` ածխածնի օքսիդը, 1000 տ` ազոտի օքսիդները: Ծանր մետաղների գումարային քանակը մթնոլորտային արտանետումներում կազմել է 29,9 տ: Մթնոլորտ արտանետված փոշու քանակը կազմել է 3445.2 տ, որից 482,3 տ բաժին է ընկել օրգանական փոշուն:

Հայաստանում շահագործվող ավտոտրանսպորտից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մեջ  ածխածնի օքսիդի տեսակարար կշիռը 72.8 տոկոս է: Իսկ ավտոտրանսպորտից մթնոլորտ արտանետված ջերմոցային գազերի մեջ մեծ է ածխածնի երկօքսիդի, մեթանի եւ ազոտի ենթօքսիդի քանակը:

14:09 Դեկտեմբեր 01, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news