Օզոնային շերտի պաhպանության օրը Սիրահարների այգում

Օզոնային շերտի պաhպանության օրը Սիրահարների այգում

ԷկոԼուր

1994 թ-ին ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեան սեպտեմբերի 16-ը հռչակեց որպես Օզոնային շերտի պաhպանության միջազգային օր: 1987 թ-ին այս օրը ստորոգրվեց Մոնրեալի արձանագրությունն այն նյութերի մասին, որոնք քայքայում են օզոնային շերտը: 1985 թ-ի մարտի 22-ին ընդունվեց  Օզոնային շերտի պահպանության վերաբերյալ Վիեննայի կոնվենցիան: 

Հայաստանը Վիեննայի կոնվենցիային և  Մոնրեալի արձանագրությանը միացավ 1999 թ-ի ապրիլի 28-ին: 2006 թ-ին Հայաստանն ընդունեց «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» ՀՀ օրենքը: Օրենքին համապատասխան, Հայաստանում սահմանափակված է օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը: 

Օզոնային շերտի պահպանությունը կապված է Անտարկտիդայի վրա «օզոնային անցքի» հայտնաբերմամբ, որտեղ 80-ականներին գիտնականները ֆիքսեցին ստրատոսֆերային օզոնի կոնցենտրացիայի կտրուկ անկում: 

Օզոնի հիմնական քայքայիչներն են քլորֆտորածխաջրատները, որոնք արդեն դուրս են բերված շրջանառությունից, և հիդրոքլորֆտորածխածինները, որոնք գտնվում են շրջանառությունից դուրս բերելու գործընթացում: 

Այդ նյութերը օգտագործվում են աերոզոլային փաթեթների, սառնարանային տեխնիկայի, օդափոխիչների, պենոպլաստների, լուծույթների արտադրության մեջ:  

Օզոնային շերտի նվազումը նպաստում է ուլտրամանուշակագույն ճառագայթների թափանցման ուժեղացմանը և կենդանի օրգանիզմների վրա նրա բացասական ազդեցությանը: 

ՀՀ բնապահպանության նախարարությունն ավանդաբար այդն օր անցկացնում է միջոցառմներ: Այս տարի միջոցառումները տեղի կունենան Սիրահարների այգում և կմեկնարկեն 20:30-ին: 

15:11 Սեպտեմբեր 16, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news