Հայաստանին շնորհվել է պատվոգիր` Մոնրեալի արձանագրության 25-ամյակի կապակցությամբ

Հայաստանին շնորհվել է պատվոգիր` Մոնրեալի արձանագրության 25-ամյակի կապակցությամբ

ԷկոԼուր

Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի /UNEP/ և Օզոնի քարտուղարության կողմից շնորհվել է պատվոգիր` «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին», Մոնրեալի արձանագրության 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը:

Հայաստանը  վավերացրել է «Օզոնային շերտիպահպանության մասին» Վիեննայի կոնվենցիան 1999թ.: «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը պարտավորեցնում է պետությանը գործածումից դուրս բերել օզոն քայքայող առավել վտանգավոր նյութերը:

Հայաստանը 2006թ. ընդունել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» ՀՀ օրենքը: 2005-2007թթ. արտադրությունից հանել է օզոն քայքայող նյութերը, աերոզոլները եւ սառնարանները: Ուսուցանվել և համապատասխան սպասարկման սարքավորումներով են ապահովվել  սառնարանային և օդի կոնդիցիոնացման սարքավորումների 712 վարպետներ, 112 մաքսային ծառայողներ` օզոնաքայքայիչ նյութերի ապօրինի առևտուրը կանխարգելելու համար:

2010թ.-ի հունվարի 1-ից դադարեցվել  է ՀՀ տարածք առավել վտանգավոր օզոնաքայքայիչ նյութերի ներմուծումը:

15:40 Սեպտեմբեր 05, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news