Աղտոտվածությունը` համընդհանուր խնդիր

Աղտոտվածությունը` համընդհանուր խնդիր

Yerkir.am

«Հայաստանում մթնոլորտային օդի աղտոտվածությունը բարվոք վիճակում է: Իրականացված մոնիտորինգի տվյալներով` վերջին հինգ տարիների ընթացքում արձանագրվել է իրավիճակի բարելավում, քանզի աղտոտող նյութերից այսօր մնացել են միայն երկուսը` փոշին եւ գետնամերձ օզոնը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության բաժնի պետ Մարտիրոս Ծառուկյանը` հավելելով, որ աղտոտվածությունը համընդհանուր խնդիր է ոչ միայն Հայաստանում ու  տարածաշրջանում, այլեւ աշխարհի բոլոր երկրներում:

Անդրկովկասում բոլոր երկրների օդի աղտոտվածությունը կարելի է ասել նույն իրավիճակում են, քանի որ տրանսպորտի  քանակն այս երկրներում գրեթե համաչափ է ավելանում:

Մ. Ծառուկյանն ասաց,  որ, որպես զարգացող երկիր, մենք պետք է մեր հնարավորությունների սահմաններում նպաստենք արտանետումների կրճատմանը:

Լրագրողների հարցին, թե կանաչ գոտիների բարելավումը չի՞ նպաստի մթնոլորտային օդի մաքրմանը, Մ. Ծառուկյանը պատասխանեց, թե կանաչ տարածքները կարող են զսպել միայն փոշու արտանետումները, սակայն ազոտի օքսիդները չեզոքացնել չեն կարող:

12:44 Հոկտեմբեր 11, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news