News.am
Ծաղկաձոր քաղաքում շրջակա միջավայրի մոնիտորինգ իրականացնող ավտոմատ կայանի հարակից տարածքում ազոտի երկօքսիդի միջին ամսական կոնցետրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 1.3 անգամ: Այդ մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ:
Նշենք, որ ազոտի օքսիդների արտանետումների հիմնական աղբյուրը ավտոմոբիլային տրանսպորտն է: Ծաղկաձորում շինարարական աշխատանքների շարունակման պատճառով բեռնատար մեքենաների հոսքը ակտիվ է նույնիսկ հանգստի պիկ սեզոնի ընթացքում, որն էլ ըստ երեւույթին քաղաքի որոշ գոտիներում հանգեցնում է օդի թույլատրելիից բարձր աղտոտվածության:
Սեպտեմբեր 02, 2011 at 17:20