Քաղաքապետարանը շարունակում է «բարեկարգել» Երեւանը ծառերի խորը էտման միջոցով

Քաղաքապետարանը շարունակում է «բարեկարգել» Երեւանը ծառերի խորը էտման միջոցով

ԷկոԼուր

Երեւանի քաղաքապետարանը շարունակում է «բարեկարգել» Երեւանը ծառերի խորը էտման միջոցով: Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) տարածել է տեսանյութ եւ հաղորդագրություն, որտեղ ասված է.

«Ի՞նչ վիճակում են Երևան քաղաքի Հ. Հակոբյան փողոցի բարդիները 2 ամիս առաջ և հիմա: Այն ժամանակ բնակիչներն ահազանգել էին, որ չի կարելի կանաչ ծառերը էտել՝ դադարեցրին: Սակայն վերջին մի քանի օրերին քաղաքապետարանը նորից սկսել է իր «սիրած» խորը էտման աշխատանքները, որոնց հետևանքով ծառերը հայտնվում են շատ ցավալի վիճակում: Հարց է առաջանում՝ կվերականգնվեն արդյո՞ք  ծառերը այսպիսի միջամտությունից հետո և ի՞նչ տեսք կունենան»:

Նշենք, որ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի մասնագետները բազմիցս զգուշացրել են, որ խորը էտումը վնասում է ծառին:  «Այն թուլացնում է ծառը հատկապես տարվա ցուրտ եղանակին, երբ ծառը պատրաստվում է ձմռան: Դա մեծացնում է ինֆեկցիայի ներթափանցման հավանականությունը: Երբ մշտապես խորը էտում է կատարվում, ինչը մենք հաճախ տեսնում ենք Երեւանում,  ապա ծառը պարբերաբար սթրեսի է ենթարկվում եւ կորցնում իր պաշտպանողական ուժերը»,-ասել է Բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Անուշ Ներսիսյանը:

Լուսանկարը` Աննա եւ Լեւոն Գալստյանների 



14:58 Նոյեմբեր 22, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news