Երեւանի ՋԷԿ-ը քարածուխ օգտագործելու համար մինչ օրս փաստաթղթեր չի ներկայացրել Բնապահպանական փորձաքննություն

Երեւանի ՋԷԿ-ը  քարածուխ օգտագործելու համար մինչ օրս փաստաթղթեր չի ներկայացրել Բնապահպանական փորձաքննություն

ԷկոԼուր

Երեւանի ջերմաէլեկտրակայանը (ՋԷԿ) մինչ օրս փաստաթղթեր չի ներկայացրել Բնապահպանական փորձաքննություն նոր վառելիքի`  քարածխի օգտագործման վերաբերյալ: Այս մասին նշված է «ԷկոԼուր»-ին ուղղված Բնապահպանության նախարարության պատասխան նամակում: Հիշեցնենք, որ «ԷկոԼուր»-ը դիմել էր նախարարություն պահանջով` բնապահպանական փորձաքննություն եւ հասարակական լսումներ անցկացնել` պարզելու, թե Երեւանի ՋԷԿ-ում քարածուխի այրումից առաջացած արտանետումներն ինչ ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի վրա: Պահանջի հիմքում ընկած է «Ածուխների եւ դրանց արդյունահանման արտադրական գործընթացների, վերամշակման, պահման եւ տեղափոխման անվտանգության նկատմամբ պահանջներ» տեխնիկական ռեգլամենտը, որն ընդունված է քարածուխ օգտագործող երկրներում:

Ռեգլամենտում նշված հիմնական ռիսկերն են` քարածխում ռադիոնուկլիդների առկայությունը, արտանետումներով օդային տարածության աղտոտումը, ուղեկցող մկնդեղի առկայությունը:

Լուսանկարը վերցված է www.b24.am կայքից

11:06 Նոյեմբեր 13, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news