«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքը ՉԻ ԳՈՐԾՈՒՄ

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքը ՉԻ ԳՈՐԾՈՒՄ

ԷկոԼուր

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքը չի գործում: 2011թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց ՀՀ  Ազգային Ժողովի ընդունած «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Օրենքի համաձայն` արգելվում է այրել բուսական մնացորդներն ու չոր բուսականությամբ տարածքները, ծղոտները, արոտավայրերը ու խոտհարկերը, գյուղատնտեսական մնացորդները:  Այս արգելքի նպատակն է նվազեցնել բուսածածկույթի այրումից առաջացող թունավոր նյութերի արտանետումը մթնոլորտ, ինչպես նաեւ փոքրացնել մեծամաշտաբ հրդեհների բռնկման ռիսկը: «ԷկոԼուր»-ն արձանգրում է, որ այս օրենքը չի գործում: Նոյեմբերի 5-ին` Լոռու մարզ կատարած այցի ժամանակ, Երեւանից Լոռի տանող ճանապարհին չկար մի բնակավայր, որտեղից ծուխ չբարձրանար: Մարդիկ այրում են ոչ միայն խոտն ու ծղոտները, այլ նաեւ իրենց կենցաղային աղբը, որովհետեւ շատ բնակավայրերում աղբահանություն չի իրականացվում: Հարցեր են առաջանում պետական պատասխանատու մարմիններին, Բնապահպանության, Առողջապահության, Տարածքային կառավարման, Գյուղատնտեսության նախարարություններին: Օրինակ, ո՞վ  է գյուղացուն բացատրելու, որ նա օրենք է խախտում, ո՞վ է հետեւելու օրենքի կիրառմանը, ո՞վ է գյուղերում աղբահանության հարցը լուծելու եւ, վերջապես,ինչքա՞ն սպասենք այն օրվան, որ գյուղեր մտնելուց չխեղդվենք ծխից ու մխից, այլ կարողանանք քաղաքից դուրս մի քիչ մաքուր օդ շնչել:   

15:19 Նոյեմբեր 11, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news