ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ԵՎ ԱՐԱՐԱՏՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ ՑԵՄԵՆՏԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ՍԹԿ-Ն

ԱրմԻնֆո

Հրազդանի մթնոլորտում ցեմենտի պարունակությունը մայիսին գերազանցել է ՍԹԿ-ն (սահմանային թույլատրելի կոնցենտրացիա) 1,4 անգամ: Ինչ վերաբերվում է Արարատին, ապա մթնոլորտում ցեմենտի պարունակությունը մայիսին գերազանցել է ՍԹԿ-ն 1,6 անգամ: Այդ մասին «ԱրմԻնֆո»-ին հայտնեցին Հայաստանի վիճակագրական ծառայությունից:

Աղբյուրի համաձայն` Երեւանում մայիսին ազոտի երկօքսիդի պարունակությունը մթնոլորտում միջին նորմայի սահմաններում է եղել: Ինչ վերաբերվում է Գյումրիին, ապա փոշու պարունակությունը գերազանցել է ՍԹԿ-ն 1,5 անգամ, որն աննշանորեն բարձր է ապրիլի ցուցանիշից:

Հուլիս 06, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր